Վրացիները կմեռնեն նախանձից. BBC-ի թղթակցի անեկդոտը հայերի, վրացիների և ադրբեջանցիների մասին

Oct 07, 2017 Comments Off on Վրացիները կմեռնեն նախանձից. BBC-ի թղթակցի անեկդոտը հայերի, վրացիների և ադրբեջանցիների մասին

BBC Travel-ի թղթակից, գրող Բեն Լերվիլը ճանապարհորդել է Հարավային Կովկասով և Վրաստանից հասել է Հայաստան։

«Անմիջապես հասկացա, որ Հայաստանում հետաքրքիր է լինելու։ Վրաստանի սահմանը հատելով` ես էժանագին երթուղային նստեցի, հասարակական միկրոավտոբուս»,- պատմում է գրողը։Որոշում է կայացնում գիշերել Դիլիջանում

«Դիլիջանը գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ խիտ անտառների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա», – գրում է Լերվիլը։

Հոդվածում Լերվիլը բավական ուշագրավ տեղեկություններ է հաղոորդում ու ներկայացնում Հայաստանը որպես «ծանր փորձությունների միջով անցած երկիր»։Այնուհետև պատմում է հայերին,վրացիներին և ադրբեջանցիներին բնութագրող անեկդոտ:

«Թոռը հարցնում է պապիկին` ինչո՞ւ Հայաստանը դեռ ոչ մեկին տիեզերք չի ուղարկել։ «Որովհետև վրացիները նախանձից կմեռնեն»,- պատասխանում է պապիկը: – Իսկ եթե վրացիները մեռնեն նախանձից, այդ ժամանակ մենք կմեռնենք հիացմունքից, իսկ ամբողջ հողը բաժին կհասնի ադրբեջանցիներին»։

Լերվիլը խոստովանում է, որ մեկ անգամ տեսնելով հայկական հյուրընկալությունը,գեղատեսիլ բնությունն ու մարդկանց պարզությունը, այն չես մոռանա:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: