Հրդեհված անտառներ. արջերը փախել են, սողուններն ու թռչունները՝ այրվել. լուսանկարներ

Aug 12, 2017 Comments Off on Հրդեհված անտառներ. արջերը փախել են, սողուններն ու թռչունները՝ այրվել. լուսանկարներ

Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհն այրել է 670 հա, որի 370-ը՝ անտառային հողեր են, 256-ը՝ բուն անտառածածկ տարածք: Ընդ որում, 202 հա-ն գիհի անտառներն են, իսկ գիհի ծառը բնական ճանապարհով չի վերականգնվում: Այս մասին հայտնում է ՚՚Ա1+՚՚-ի թղթակիցը Արտավանից:

Ենթադրվում է, որ անտառի բնակիչները՝ գորշ արջը, նապաստակը և մյուս խոշոր կաթնասունները փախել են, իսկ սողուններն ու մկները, ինչպես նաև շատ թռչուններ՝ այրվել: Մասնագեներն ասում են, որ կենդանիները բնակավայրեր չեն հասնի, նրանք արդեն այլ անտառներում են:

Վայոց Ձորի անտառտնտեսության պետ Մուրադ Հարությունյանը մեր թղթակցին պատմել է, որ հրդեհի ժամանակ լսվել են բազեների, արծիվների սարսափազդու ձայներ. շատ հնարավոր է, որ նրանք չեն կարողացել փրկել իրենց ձագերին:

Այստեղ այրվել են էլեկտրասյուները, դրանք դեռ մխում են. ինչպես արդեն նշել ենք, գյուղը հրդեհի արդյունքում զրկվել էր հոսանքից:

Մասնագետները այրված հատվածները օղակի մեջ են առել, որպեսզի որևէ կայծ չտարածվի:

Կրակ մեկուսացնող սահմանը

20727865_1801926649832518_2196717849263863680_n

20664838_1571680212871767_4948107949876091296_n20728821_1571678852871903_5599413825435798505_o20746059_1571684196204702_1004286170860343684_o

20776835_1801976183160898_7219913494645591554_o20746262_1571680332871755_3509809382133615851_o20748140_1571687356204386_7727504017324991863_o

Արջի հետքըarj

Փռվող գիհին գրանցված է Կարմիր գրքում 

gihi

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է shamshyan.com-ը, ոստիկանության Ջերմուկի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ:

Մեր թղթակիցը հայտնում է, որ գյուղում  կասկածյալների մասին տեղեկություն չունեն:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: