Մոլդովացին տեղափոխվել է Հայաստան

Aug 12, 2017 Comments Off on Մոլդովացին տեղափոխվել է Հայաստան

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով օգոստոսի 11-ին Հայաստան է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի 1984 թվականին ծնված Միխայիլ Կ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 33-ամյա մոլդովացին 2016 թվականի դեկտեմբերի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (գողությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Խափանման միջոցը` կալանք:

Նույն օրը Երևանի Բորյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 1975 թվականին ծնված Արմեն Հ.-ն, ով 2016 թվականին փետրվարի 15-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: