«Ծառուկյան» դաշինքի վերնախավը «թռած» է

May 03, 2017 Comments Off on «Ծառուկյան» դաշինքի վերնախավը «թռած» է

«Իրավունք» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքում ոչ ավել, ոչ պակաս, 23 ընտրված պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչի մասին փաստում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ անկախ նրանից վերոնշյալ 23 պատգամավորները տեղյակ են այս մասին, թե ոչ:

Ի վերջո, թե ինչ է կատարվում դաշինքում, եւ ինչով է պայմանավորված որոշումը՝ ռեյտինգային ընտրակարգով դաշինքին շատ ձայներ տված պատգամավորներին ստիպել, որպեսզի հրաժարվեն իրենց մանդատներից, փորձեցինք պարզել ԱԺ 5-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավորներից, որոնք տեղավորվել են նաեւ «Ծառուկյան» դաշինքում:

Սակայն պարզվեց, որ միասնաբար վերջիններս որոշել են անպատասխան թողնել բոլոր զանգերը:

Նույնպիսի ճգնաժամային իրավիճակ է նշված 23 պատգամավորներից 22-ի մոտ, որոնք ինքնաբացարկի ցուցակի հրապարակումից հետո ուղղակի անջատել են իրենց հեռախոսները:

Եվ միայն նրանցից Նապոլեոն Ազիզյանն է, որ բարձրաձայնում է դաշինքում առկա անառողջ մթնոլորտի մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: