Ջրային տնտեսության պետկոմիտեի ԾԻԳ-ի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Apr 12, 2017 Comments Off on Ջրային տնտեսության պետկոմիտեի ԾԻԳ-ի ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Կամո Աղաբաբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝

Կամո Աղաբաբյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: