«Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքվում ակնհայտորեն խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ։ Որոշ նախնական արձագանքներից հետո ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են շատ ավելի ինտենսիվ ու կազմակերպված գրոհի։

Բոլորի ուղերձները կրկնվում են, իսկ հիմնական թեզերը նրանք են, թե իբրև Ռուբեն Վարդանյանն «ահաբեկիչ է», զբաղվել է «փողերի լվացմամբ», և նմանատիպ այլ մեղադրանքներ։

Երեկ Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության, որտեղ նշված էր․ «Մենք՝ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովված ենք Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին մամուլում հայտնված լուրերից և մտադիր ենք հանձնաժողովի ուշադրությանը ներկայացնել ադրբեջանական հանրության ամուր դիրքորոշումն այս հարցում»։

Նախ, զավեշտալի է, ի՞նչ ՀԿ պետք է լինի Ադրբեջանում, խոսքը բացառապես իշխանական ֆինանսավորմամբ ու հովանու ներքո գործող կազմակերպությունների մասին է։ Սրանց Ալիևը ժամանակ առ ժամանակ նետում է դաշտ՝ իր քարոզչական նպատակների համար։

Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական մամուլը լի է Վարդանյանի մասին հոդվածներով ու նյութերով, ընդ որում՝ դրանք հրապարակվում են տարբեր լեզուներով։ Սեփական իշխանության կոռուպցիոն սկանդալները թողած, ադրբեջանական մամուլը փորձում է ձևավորել Վարդանյանի կոռուպցիոն իմիջը։ Բնական է, որ կոռուպցիայի մեջ թաթախված Բաքվի ավտորիտար վարչակարգի կողմից նման մեղադրանքներ հնչեցնելը, մեղմ ասած, զավեշտալի է։

Այդուհանդերձ, այս համատարած աղմուկի մեջ, ինձ չի դադարում զարմացնել Վարդանյանի անձի հանդեպ այսքան անտագոնիզմն ու հակազդեցությունը, ընդ որում՝ անգամ այս պարագայում, երբ նա ապօրինաբար գերության մեջ է գտնվում Բաքվում։ Ինձ համար շարունակում է ակնհայտ մնալ, որ Վարդանյանը իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել։ Վարդանյանը բլոկադայի ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացնում միջազգային մամուլում, դրա համար էլ Բաքուն ամեն մեթոդով հասավ նրա հեռացմանը պաշտոնից։ Ի վերջո, շարունակում եմ մնալ այն համոզման, որ հենց միջազգային աղմուկն է, ճիշտ ու կազմակերպված աշխատանքը Ադրբեջանին զսպելու ու զբաղված պահելու լավագույն մեթոդը։

Ինչ վերաբերում է Վարդանյանի առաջադրմանը, ապա ասեմ, որ այս տարի այդ մրցանակի համար առաջադրվել է 285 հոգի։ Այնպես որ շանսերը պետք է խելամիտ գնահատել, հատկապես, որ Վարդանյանը շատ ավելի հայտնի է իր մարդասիրական ու բարեգործական ծրագրերով։

Շարունակում եմ հույս ունենալ, որ այդուհանդերձ, այս գործընթացը կնպաստի Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող այլ հարենակիցների ազատ արձակմանը»։

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video) «Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ» ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ծեծուջարդով թուրքին ճանապարհ են տալիս․ Նաիրա Զոհրաբյան (video) Հենց Նիկոլը կիրանցիներին ասաց՝ «սիրելի», հասկացա՝ ջարդ է անելու․ Գեղամ Նազարյան (video) Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում Ասացին` ճանապարհը բացեք, հրաժարվեցինք, ու անմիջապես գործողությունը սկսվեց. բերման ենթարկված (video) Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Ֆիքսե՛ք սրանց սաղի դեմքերը․ դուք լավ էլ գիտեք՝ ես ով եմ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am