Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի
Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ, սակայն առանց Բագրատ Սրբազանի ու պատգամավորների։ Գյուղացիները, սակայն, հրաժարվում են առանց նրանց վերադառնալ Կիրանց։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Հակոբյանն ասաց, թե կասկածում է Սրբազանի վրա, իսկ գյուղացիները պաշտպանեցին թեմի առաջնորդին։