Դուք խոչընդոտում եք ողջ Տավուշի շրջանի հոգևոր առաջնորդի իրավունքի իրացմանը՝ այցելել այն ժողովրդին, որին առավոտյան ծեծել և ջարդել եք։ Դուք հանցանքի մասնակից եք եղել և զարմանալի է, որ ՀՀ ոստիկանությունը գործում է ընդդեմ իր ժողովրդի։ Այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ դիմելով փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանին։
Վերջինս էլ արձագանքեց՝ «Ուրեմն ասեմ, Դուք գնահատողը չեք՝ հանցանք է դա, թե հանցանք չի։ Դուք չեք գնահատելու, եղավ, դուք, խոսքի, արդեն գերազանցում եք Ձեզ՝ որպես սրբազան տրված լիազորությունները, դուք գնահատական տվողը դուք չեք»։
Սրբազանն էլ նկատեց՝ կանցնեն օրերը, ներողություն են խնդրելու, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց․ «Ես չունեմ ներողություն խնդրելու»։
Սրբազանը նաև հիշեցրեց՝ նույն դպրոցն են հաճախել, Հակոբյանն արձագանքեց՝ «Ցավոք սրտի։ Ինձ էլ են զանգել, ասում են՝ ամաչում ենք սրբազանի համար»։ Բագրատ Սրբազանն էլ արձագանքեց՝ «Շատ լավ։ Ճիշտ է։ Սրբազանին փողոցն եք հասցրել»։
Բագրատ Սրբազանը համոզված է՝ տղաները՝ ոստիկանները, կալանված են, կերազեին այլ կողմում կանգնած լինել։
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը