Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի նախարարության «արահետով», չի դադարում ուշադրության կենտրոնում մնալուց։

Լուրերը, թե առողջապահության նախարարությունում քննչական գործողությունները իրականացվել են կեղծ դեղերի եւ պետպատվերների տրամադրման պատճառով, ավելի խոր արմատներ են գցում։

«Ժողովուրդ» օրաթերթը օրվա ընթացքում 4-5 զանգեր է ստացել, եւ ահազանգերի պատճառը մեկն էր՝ պետպատվերների չեղարկումը:

Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները եւ հորդորում սպասել։

Հարցն այն է, որ կա հրատապության եւ առաջնահերթության խնդիր. հիվանդները սպասել չեն կարող, այդ գումարից է կախված սեփական կյանքն ու առողջությունը։

Ահազանգին ընթացք տալով՝ փորձեցինք առողջապահության նախարարությունից ստանալ համապատասխան մեկնաբանությունը, որի մասով էլ մեզ արձագանքեցին, թե տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Նման բան չկա։ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշման համաձայն՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը՝ «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» եւ «Վերականգնողական բժշկական օգնություն-1327», համաձայն ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի՝ սույն թվականի ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով եւ առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։

Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը եւ սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- փոխանցեցին նախարարությունից։

Օֆերտայի ձախողման մասին՝ մեր մյուս հրապարակման մեջ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 04․ 24 թ համարում։

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան Ցուցարարները մտան ԵՊՀ․ Տավուշը հանձնվում է, դուրս եկեք պայքարի (video) Թույլ չենք տալու կրկնակապիտուլյացիա․ Հենրիխ Դանիելյան (video) ՔՊ-ն Ադրբեջանի դրոշը տանելու է Արարատ․ Վաչե Հովեյան (video) Պետրոսի աչքերը կլորացան․ երեկ Փաշինյանը երկու զարհուրելի հայտարարություն արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Կամ բերման կենթարկեք, կամ կուղեկցեք. Բագրատ Սրբազանը՝ իր ճանապարհը փակած ոստիկաններին (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (video) Հարցը պիտի լուծենք Երևանում․ Հայաստանը կործանում են սրանք․ Արմեն Աշոտյան (video) «Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video) Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am