Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ապրիլի 19, 2024 թ.

Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը:

Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող և հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռևս 09.04.2024 թվականին ավարտվեց ևս մեկ դատավարական փուլ և դատարանի կողմից հայտարարվեց դատաքննության ավարտ:

Դեռևս նախաքննության սկզբնական փուլում նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տարածած հայտարարություններով հանրության մոտ նպատակաուղղված ձևավորվել է մեղադրական տպավորություն հրթիռների վիճակի, ձեռքբերման արժեքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ և գործով անցնող մյուս անձանց մեղավորության` որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման ձևավորմանը:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված իրավիճակին տրված այն գնահատականը, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, ինձ իրավունք եմ վերապահում արդեն իսկ հրապարակված տեղեկատվության սահմաններում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքների:

Մինչ այս պահը դատաքննության ընթացքում հետազոտված և ներկայացված մեղադրանքի հետ որևէ աղերս չունեցող ապացույցներին ավելացան նաև վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորի կողմից հանրային մեղադրողի և մեղադրյալների մասնակցությամբ զննված գործով 3 տարի առաջ իրեղեն ապացույց ճանաչված անթերի վիճակում գտնվող ռուսական արտադրության հրթիռները, որոնց վիճակը էապես տարբերվում է հանրությանը դրանց վերաբերյալ ներկայացված տպավորությունից:

Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաև իմ կողմից ներկայացված միջնորդությունը` տեղում զննել նաև նույն խմբաքանակով ներմուծված և ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները և դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ:

Դատարանի կողմից չապահովվեց նաև փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին, որի մասնակցությամբ իրեղեն ապացույցները զննելու նպատակով իմ կողմից մտածածին հնարավոր ապօրինի ազդեցությունը զսպելու ռիսկը դատարանի կողմից առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար դրվել է ինձ կալանքի տակ պահելու որոշումների հիմքում: Մինչդեռ, շուրջ երկու ամսվա ընթացքում դատարանին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել ԶՈՒ-ից զորացրված փորձագետին:

Զննության արդյունքներով հօդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետևություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձևավորելու համար:

Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»»։

դիտվել է 2242 անգամ
Լրահոս
«Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video) Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video) «Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ» ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ծեծուջարդով թուրքին ճանապարհ են տալիս․ Նաիրա Զոհրաբյան (video) Հենց Նիկոլը կիրանցիներին ասաց՝ «սիրելի», հասկացա՝ ջարդ է անելու․ Գեղամ Նազարյան (video) Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում Ասացին` ճանապարհը բացեք, հրաժարվեցինք, ու անմիջապես գործողությունը սկսվեց. բերման ենթարկված (video) Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am