Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ:


2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում իրականացված առաջնային անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև նշանակված հանձնաժողավային դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի՝ հղիություն ունեցող 20-ամյա կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել:

Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն:

Սակայն ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք:

Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է։

Երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը, հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Նշված բացթողումների հետևանքով 2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 437 անգամ
Լրահոս
Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ Էս մարդու դեմքով ցույց է տրվում, թե ինչպիսին չպետք է լինի մարդը․ Տեր Արշակ Խաչատրյան Այ «ողորմելի ճիճունե՛ր», բա դուք ասելիք չունե՞ք Եռաբլուրում գերեզման գրկած երեխաներին․ Զաքարյան (video) Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Մենք սրա մասին տեղյակ չենք. Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն. թուրքագետը տեսանյութ է տարածել Ո՞վ է ՔՊ-ին լիազորել որոշել, որն է Հայաստան, որը` ոչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am