Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Նաիրա Մարտիրոսյանը հարցրել է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պայքարում է ժողովրդի կողքին։ Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը չէ՞, որ եկեղեցին կոշտ հայտարարությամբ հանդես գա»:


«Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ որ պետք է լինի` իր ժողովրդի կողքին։ Նրա ակտիվությունն էլ , ի հեճուկս փաշինյանական ոհմակի վայրահաչոցների, շատ բնական է և հիմնավոր։ Չէ՞ որ Հայ Առաքելական եկեղեցին լոկ կրոնական կազմակերպություն չէ, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման կարևորագույն կառույցներից մեկը, որի բացառիկ առաքելությունը այս հարցում ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ։

Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, Եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը՝ պաշտպանել այն։ Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. այս 6 տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է կազմաքանդել գրեթե բոլոր պետական և ազգային կառույցները, բացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, որի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան փաշինյանական կցորդների վերածված իշխանությունների 3 ճյուղերը՝ միասին վերցրած։ Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել միայն Եկեղեցու վրա, նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ` քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։


Անշնորհակալ գործ է Եկեղեցուն իր առաքելության մեջ հրապարակավ խորհուրդներ տալը, իրենք գիտեն հայ ժողովրդի ակնկալիքները, հույսերը, հույզերը, և դրանք արդարացնելու համար կշարունակեն իրենց ազգային և հոգևոր ծառայությունները։


Առիթից օգտվելով` կոչ եմ անում բոլոր ավանդական հոգևոր֊կրոնական կառույցներին՝ անմասն չմնալ Հայաստանի համար այս ճակատագրական պայքարից»։

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Անդրանիկ Միհրանյան. «Անհրաժեշտ է ստեղծել Գերագույն ազգային խորհուրդ և անցումային կառավարություն» Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am