Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում
Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը, ով բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին, մայրաքաղաքում կանխատեսել է 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ մայրաքաղաքում։
Թուրքական իշխանությունները ծրագրում են Ստամբուլի ոչ սեյսմակայուն մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչներին վերաբնակեցնել, մարտին հայտարարել էր Թուրքիայի քաղաքաշինության արդեն նախկին նախարար Մուրադ Քուրումը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ պատճառաբանելով քաղաքի գերբնակեցման հետ կապված խնդիրները:
Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և ասել, որ դա անխուսափելի է, սակայն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե երբ տեղի կունենա աղետը։ Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, իսկ մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։
«Ստամբուլում 7,2, առավելագույնը՝ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ ենք սպասում։ Մենք ակնկալում են, որ այս երկրաշարժերից մեկը տեղի կունենա Ադալարի խզվածքի վրա, իսկ մյուսը Կումբուրգազի խզվածքի վրա, որը միանում է Ադալարի խզվածքին: Եթե այս երկու խզվածքները միասին «պայթեն», կարող էին հասնել 7,5 մագնիտուդի, սակայն Կումբուրգազի խզվածքը կարող է առաջացնել 7,2 մագնիտուդով երկրաշարժեր։ Այս երկու խզվածքներն արգելափակված են: Այս արգելքները մի օր կպայթեն»,- հավելել է սեյսմոլոգը։
Նա դժգոհել է համարժեք արձագանքից բացակայությունից, երբ զգուշացնում էր երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշում ավերիչ երկրաշարժերի հնարավորության մասին:
«Մենք բղավում էինք, բղավում՝ Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց։ Հիմա վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույնն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- պրոֆեսորի խոսքերը մեջբերել է milligazete.com.tr-ը։
Աղբյուր` Փաստինֆո