«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հարկերի և տուրքերի դրույքաչափերի բարձրացումը նպատակ ունի բյուջեի հավել յալ մուտքեր ապահովել այն պարագայում, երբ իշխանություններն ասում էին, որ իրենք «փողի խնդիր չունեն»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ ունենք մի երկիր, որը ռեսուրսներով հարուստ չէ, քաղաքական առումով շատ դժվար իրավիճակում է, աշխարհաքաղաքական բարդ դիրքում է գտնվում:

«Ու այս իրավիճակում իշխանության մեջ գտնվող մարդիկ իրականացնում են ճոխ ծախսեր: Ամենապարզ օրինակը՝ իրենց ամառանոցների խնամքի համար, ասենք, կարող են տարեկան 3 մլն դոլարի չափով գումար ծախսել: Փոքր ժամանակ հարևանի հեծանիվը ջարդած, հեծանիվի համար նախանձող, բարդույթավորված մարդիկ այսօր մեքենաներով գնում-գալիս են: Սա չպետք է բնորոշ լինի փոքր հնարավորություններ ունեցող երկրի համար: Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ: Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի տնտեսության ահավոր կառուցվածք, և դրա կտրվածքով արդյունաբերությունը, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի, բայց պետք է հիշենք, որ կենտրոնացված կառավարման՝ մասնավորաբար խորհրդային տարիներին մեր ժողովրդատնտեսական համալիրի մեջ ունեցել ենք ռադիոէլեկտրոնային, նավիգացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն:

Ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ և շնորհք: Անցած երեսուն տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները ձեռքից բաց ենք թողել, և գնալով կառավարումն ավելի ու ավելի վատացել է: Հարկային ճնշումների տակ դու երբևիցե ի զորու չես լինելու տնտեսության կառուցվածքը արդիականացնել՝ այն դարձնելով ժամանակակից: Փաստորեն, «տուգանքի մատերիալ» կտրվածքով մուտքեր են ձևավորվում, որոնք իշխանության կրողների կողմից օգտագործվում են անխնա ու ողորմելի ձևով: Պետական կառավարման անարդյունավետ, երկիրը կործանող քաղաքականություն են վարում: Իրենք երկիր պահելու խնդիր ունեն, ամենակարևորը՝ կառավարելու խնդիր ունեն, ինչից գլուխ չեն հանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Եվրամիություն-Ռուսաստան խաչմերուկում Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շուկան: Արդյոք հայկական արտադրանքն իր տեղը կգտնի՞ եվրոպական շուկայում: «Նախ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, քաղաքական արտաքին վեկտոր փոխելու մասին: Սա մանկական խաղ չէ, սա կախված է մեր անվտանգության հետ: Մեր անվտանգության, այսպես կոչված, երաշխավորը նվազագույնը երկու հարյուր տարուց ավելի եղել է Ռուսաստանի Դաշնությունը: Նա մեծ երկիր է, չեմ ասում, թե պետք է կարողանանք հավասարը հավասարի հետ խոսել: Հիմա խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և այլն: Ես կարծում եմ, որ այսօրվա գործակալ ցանցը հանձնվել է արևմտյան ինստիտուտներին, և մի նպատակ են հետապնդում՝ Ռուսաստանին վտարել մեր տարածաշրջանից:

Կմնա՞ Հայաստան, չի՞ մնա Հայաստան, խորապես համոզված եմ, որ իրենց դա չի հուզում, առավել ևս՝ իրենց տերերը տվել են երաշխիքներ, թե՝ կգնաք ինչ-որ տեղ, ձեզ տուն ու փող կտանք, կապրեք: Եթե այսպիսի վիճակում ենք հայտնվել, էլ ինչպե՞ս քննարկենք տնտեսության առումով ինչ կլինի: Գյուղատնտեսության ու արդյունաբերության՝ տնտեսության երկու կարևորագույն ճյուղերը չկան, շինարարության մասով էլ, երբ տեսնում ենք այսքան կառուցվող շենքեր, կասկած է առաջանում՝ այս ո՞ւմ փողերն են: Շատ հնարավոր է, որ մեր հարևաններն են խթանում այդ վիճակը, որ վաղն իրենցը դառնա այդ ամեն ինչը: Սա դավադրությունների տեսություն կամ ֆանտազիաներ չեն, այլ այսօր իրականում հայտնվել ենք այդ ահավոր վիճակում: Սա այն տարբերակն է, որ ասում են՝ տիեզերական տերը փրկի այս ազգին»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am