ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթելու առթիվ։
«Կայացավ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրությունը` երկրի թե՛ ներսում, թե՛ դրսում առանձնանալով հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ Ռուսաստանի բնակչության ահռելի պատասխանատվության ու միակամության ոգով:
Հուսանք, որ այդ ընտրությունը բարեբեր կլինի Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, նման միակամություն կլինի նաև մեզանում:
Մեր շնորհավորանքները Ռուսաստանի ժողովրդին, նրա նորընտիր Նախագահին»: