«Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թարգմանեմ ՔՊերենից…
Դիվերսիֆիկացիա-Դիվերսիա
Պետական ազգ- Անհուշ քաղաքացի
Խաղաղություն- Անպատիվ գոյաքարշություն
Պատերազմ- Իշխանազրկում
Հպարտ քաղաքացի- Մատերիալ
Ինքնիշխան- Կեցցե պանթուրքիզմը
Աննախադեպ- Մենք էլ ենք շվարել, որ էսքան քերեցինք
Դեմարկացիա- Սուս փուս տանք ասենք մերը չէր
Դելիմիտացիա- Տալուց հետո վստահ չենք, որ էլի չեն ուզի, բայց ամեն դեպքում տվեցինք
Սփյուռք- Վտանգ
Սիգի հետ հարաբերվել որպես պետություն- Թազա կայֆ
Ասֆալտապատում- Կայծակնային հարստացում:
Պետական գնում- Արա էս ինչ կպնելա կպնում
Հարկատու- Կեր ու սուս
Հպարտ- Չտրամաբանող
Նախկին- Ուստաա՜, Համոն փողը չի տվել»։