Պաշտոնական ընթրիքի համար ՊՆ-ն «Յասաման թիմ» ընկերությանը կհատկացնի 6 միլիոն դրամ

ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ՝ ընկերությանը պատվիրակելով ներկայացուցչական արարողակարգային ծառայություններ՝ 6 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Ավելի կոնկրետ, այդ գումարով «Յասաման թիմ»-ին պատկանող ռեստորաններից մեկում կմատուցվի պաշտոնական ընթրիք:

2018 թվականի մայիսին ստեղծված «Յասաման թիմ» ՍՊԸ-ն, ի դեպ, ստեղծման օրից ի վեր պետգնումներում հասցրել է դառնալ ֆավորիտ. հիմնականում մեկ անձ ընթացակարգով մանր ու մեծ տարբեր գնումներով նրանց հետ համագործակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, նախարարության պետական արարողակարգի ծառայությունը, Ազգային ժողովը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, Սահմանադրական դատարանը, Հակակոռուպցիոն կոմիտեն ու Դատախազությունը, Էկոնոմիկայի, Բարձր Տեխնոլոգիաների, Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի և Պաշտպանության նախարարությունները:

Ըստ իրավաբանական անձանց e-register համակրգի՝ ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի մայիսին, 2018 թվականից իրական շահառու է դարձել աբովյանցի Գուլոյան Ջիվանը, Նարե Հովհաննիսյանը, իսկ 2022 թվականից՝ 50 տոկոս բաժնեմասը ձեռք է բերել առինջցի Ծառուկյան Ստյոպան:

Ի դեպ, վերջինի ընտանիքին են պատկանում Երևանի և Ծաղկաձորի «Յասաման», «Գինետուն» ռեստորանները ու «Համով տնակ» արագ սննդի կետը։

«Յասաման թիմ»-ի մաս հանդիսացող «Յասաման» ռեստորանին մամուլն անդրադարձել էր 2022 թվականին, երբ տեղեկություններ էին տարածվել, որ «Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը:

168.am

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am