Սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տասնյակ տարիներ օտարերկրյա ֆինանսավորմամբ գոյատևող, լրատվության հզոր միջոցների տիրապետող և ուղղորդված անձինք, ինչպես նաև ներդաշնակ գործող ադրբեջանցի քարոզիչները հանկարծ որոշել են Գերաշնորհ Բագրատ Սրբազանի նկատմամբ հնչեցնել օտարերկրյա գործակալ լինելու և պատերազմ հրահրելու անհեթեթ մեղադրանքներ: Եվ այս գերակտիվությունը թելադրված է բացառապես Տավուշի գյուղերը հանձնելու առնչությամբ Սրբազանի սկզբունքային դիրքորոշմամբ և հստակ իրավաչափ առաքելությամբ:
Պատերազմ հրահրում է, բացահայտ սպառնում է, ավելին՝ արդեն պատերազմով տարածքներ է զավթել և ողջ Արցախը հայաթափել հենց Ադրբեջանը, իսկ այդ երկրի ղեկավարի նկրտումներին իրավաչափություն են հաղորդում բոլոր նրանք, ովքեր, անտեսելով ակնհայտ իրավական հիմքերը, մտացածին փաստարկներով ամենօրյա ռեժիմով հաստատում են այդ գյուղերի իբր Ադրբեջանի կազմում լինելը: Եթե պատերազմն անխուսափելի է, իսկ զիջումները երաշխիք չեն, ապա առնվազն չի կարելի անվտանգության ռազմավարական դիրքերը անդառնալի վատթարացնել, համատեղ բնակությունը անտանելի դարձնել և անհասկանալի հույսեր փայփայել մշուշոտ ապագայից...»։
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը