Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր մտահոգությունը Տավուշում իրականացվող անօրինական սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։
«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել պարտվողական քաղաքականությունից եւ միակողմանի զիջումներից։ Սրանում մենք ՀՀ անվտանգության փլուզման և պետականության գոյության կորստի իրական վտանգ ենք տեսնում։
Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է եւ մենք չենք կարող անտարբեր լինել պետականության կորստի նկատմամբ։ Դրանով պայմանավորված՝ իանում ենք ազգային ու հայրենապաշտպան մղումներով կյանքի կոչված շարժմանը, խստորեն դատապարտում բիրտ ուժի կիրառումն իրենց օջախի ու հողի համար ոտքի ելած մեր հայրենակիցների նկատմամբ։ Մենք բազմիցս նշել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք․ թե՛ Տավուշի հարցը, թե՛ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման չեղարկման հարցը կարմիր գծեր են, որոնք կարող են բերել անջրպետի եւ որոնք չեն բխում թե՛ Հայաստանի եւ թե՛ Սփյուռքի շահերից։
Եվ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը եւ եթե մեր մտահոգություններն անտեսվեն, ապա Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել։
Այս պայքարը ողջ հայութեան եւ Հայաստանի հարցն է, պայքար՝ ստի եւ կեղծիքի դէմ՝ յանուն ճշմարտութեան եւ արդարութեան։ Եւ այս պայքարը անպայման պիտի յաջողի»,- ասվում է հայտարարությունում:
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը