Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր

ԱՄՆ ռազմածովային հետախուզության նախկին աշխատակից, Իրաքում ՄԱԿ-ի նախկին տեսուչ և The Huffington Post-ի սյունակագիր, ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատ` Ուիլյամ Սքոթ Ռիթթերը Դմիտրի Զոլոտարյովի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանին։

Yerevan.Today-ը թարգմանաբար հրապարակում է վերլուծաբանի խոսքն ամբողջությամբ.

«Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ իրեն ռուս խաղաղապահներ պետք չեն: Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ ուզում է թեքվել դեպի արևմուտք: Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ ցանկանում է հրաժարվել Ռուսաստանից: Ռուս խաղաղապահներն այլևս առաքելություն չունեն։ Ռուսաստանը չի պատրաստվում վերածվել օկուպանտների։

Հայաստանը դարձել է Ռուսաստանի թշնամին, բառացիորեն՝ Ռուսաստանի թշնամին: Այնպես որ, Ռուսաստանը դուրս է գալիս Հայաստանի ոչնչացման ուղուց։ Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն։

Փաշինյանի ՝ ներկայիս վարչապետի մեծամտությունն ուղղակի անիրատեսական է։ Նա երես թեքեց իր ունեցած միակ ընկերոջից` Ռուսաստանից: Իշխանության եկած օրվանից նա Ռուսաստանին չէր ընդունում՝ որպես ընկեր: Եվ այն մարդիկ, ովքեր դրա համար կվճարեն, հայ ժողովուրդն է լինելու։ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան ուրախ են ոչնչացնել Հայաստանը և, անկեղծ ասած, հաշվի առնելով այն, ինչ Հայաստանն արել է Ռուսաստանի հետ և այն, թե ինչպես են նրանք վարվել Ռուսաստանի հետ, Ռուսաստանին օգտակար կլինի ազատվել հայկական գլխացավանքից։ Հայաստանը հայտնվել է այն նույն ծուղակում, որը Արևմուտքը սարքել էր Ուկրաինայի համար։

«Մենք այստեղ ենք ձեզ համար», «մենք ձեր ընկերներն ենք», «մենք ձեզ կօգնենք»: Ուկրաինային նայեք։ Նրանց դա հաջողվե՞ց։ Նրանք լիակատար ոչնչացման եզրին են։ Արևմուտքը հիմա նույնն է խոստանում Հայաստանին։ Դե ինչ, դու կարո՞ղ ես անդամակցել ԵՄ-ին, իրականում, նման տնտեսությամբ։ Ի՞նչ տնտեսությամբ: Արդյո՞ք Եվրոպան պատրաստվում է միլիարդավոր դոլարներ խոստանալ ենթակառուցվածքների զարգացման համար, որպեսզի Հայաստանը վերածի կենսունակ տնտեսական մեքենայի, որը կարող է լիովին ինտեգրվել ԵՄ-ին: Ո՛չ։ Հայաստանը երբեք չի լինի ԵՄ անդամ, ինչպես Վրաստանը երբեք չի լինի ԵՄ անդամ, ինչպես Ուկրաինան երբեք չէր պատրաստվում դառնալ ԵՄ անդամ։

ՆԱՏՕ-ի ղեկավարության ներքո անվտանգություն չի լինի։ Ուկրաինան երբեք չէր պատրաստվում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ և Հայաստանը երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Ո՞րն է այս երեք երկրների միջև տարբերությունը: Ուկրաինան ընտրել է ինքնասպանությունը, ամեն ինչ վերջացել է։ Վրաստանը ճիշտ քայլ է արել։ Վրաստանը որոշել է, թե իրականում ով է իր թշնամին։ Վրաստանը հենց նոր օրենք է ընդունել օտարերկրյա գործակալների գրանցման մասին։ Այժմ Վրաստանը կիմանա, թե ով է ԱՄՆ-ի և ԵՄ-ի գրպանում։ Վրաստանը հայտարարել է, որ չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Վրաստանը հասկանում է իր աշխարհաքաղաքական դիրքի իրականությունը։ Վրաստանի հարևան Հայաստանը, ըստ երևույթին, չափազանց անխելք էր վրացական դասը քաղելու համար։ Վրաստանը գիտեր, որ եթե դու դուրս գաս Ռուսաստանի դեմ, փորձես հարձակվել նրա վրա, օգտվես Ռուսաստանի թուլությունից, դրա համար բարձր գին կվճարես։

Այսօր Վրաստանն ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի երկու նահանգ, որոնք նրա վերահսկողությունից դուրս են։ Նրանք հույս ունեն վերադարձնել դրանք, աակայն Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձնելու միակ ճանապարհը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն են։ Այնպես որ, Վրաստանը գնում է այդ ճանապարհով, որպեսզի փորձի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հարթել 2008 թվականի մեղքերը, երբ Սաակաշվիլին վրացական բանակը մտցրեց Հարավային Օսիա և հարձակվեց ռուս խաղաղապահների վրա, որոնք տեղակայված էին հարավօսական տարածքից դուրս։ Գերազանց։

Դու չես կարող խաղաղապահ լինել, եթե երկու կողմերն էլ խաղաղություն չեն ուզում։ 2008 թվականը դաս էր Ռուսաստանի համար։ Դու չես տեսնում, որ քո ժողովուրդը վտանգի մեջ է․ երբ կողմերից մեկը խաղաղություն չի ուզում, դու քո խաղաղապահներին դարձնում ես ռազմիկներ, հետո մտնում ես պատերազմի մեջ ու հաղթում: Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Հայաստանի դեմ, բայց միակ բանը, ինչ Ռուսաստանը չի անի, իր զորքերը վտանգի չի ենթարկի, որպեսզի Հայաստանին թույլ չտա ինքնասպանություն գործել: Հայաստանն այսօր Ռուսաստանի բարեկամը չէ, Հայաստանը երես է թեքել Ռուսաստանից, և հիմա Հայաստանը վճարելու է դրա համար։ Հենց դա էլ տեղի կունենա։

Ռուսաստանի համար երկրորդ ճակատից խուսափելու լավագույն միջոցը երկրորդ ճակատը չբացելն է։ Ռուսաստանը չի ոչնչացնելու Հայաստանը, դա անելու է Ադրբեջանը, դա անելու է Թուրքիան, իսկ Ռուսաստանը ձեռքերը ծալած կնստի և թույլ է տալու, որ դա տեղի ունենա, որովհետև դա Հայաստանի ընտրությունն է:

Հայաստանը ցանկանում է լինել ինքնիշխան պետություն ՝ Ռուսաստանի հետ որևէ կապից անկախ, իսկ հետո դրա գինը վճարել: Ոչ ոք չի պատրաստվում աջակցել Հայաստանին։ Ի վերջո, նույնիսկ Ռուսաստանը: Ռուսաստանը պետք է լիներ այնտեղ, կարող էր լինել այնտեղ, պետք է լիներ այնտեղ, բայց ոչ հիմա:

Տխուր է դիտել, թե ինչպես է ազգը ինքնասպանություն գործում: Արդեն երկու տարուց ավելի՝ դիտում ենք, թե ինչպես է Ուկրաինան ինքնասպանություն գործում։ Ես չեմ կարծում, որ շատ ժամանակ կանցնի, մինչև Հայաստանը մահանա, բայց մահացիր ըստ քո ցանկության»։

դիտվել է 25447 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am