Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անհարմար եւ աբսուրդային իրավիճակում է հայտնվել։ Նրան ենթակա հիմնարկը վարչական դատարան է դիմել եւ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հրամաններից մեկը։ Տեղեկությունը զետեղված է «Դատալեքսում»։ Այդ հրամանով առանց կազմակերպության հետ քննարկելու, նախարար Ավանեսյանը փոխել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակը եւ կենտրոնի պետի տեղակալի հաստիք սահմանել` առանց այս կառույցի հետ քննարկելու, իսկ սա «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ դատաբժշկական կենտրոնի կանոնադրության կոպիտ խախտում է։ Հաստիքացուցակը սեփական նախաձեռնությամբ փոփոխելով ու ավելացնելով փոխտնօրենի հաստիք՝ նախարարը միջամտել է ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարմանը, որը տնօրենի բացարձակ իրավունքն է՝ համաձայն ՊՈԱԿ-ի կանոնադրության: Հայցադիմումը դատարանը ստացել է ապրիլի 15-ին։

Հիշեցնենք․ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը փետրվարի 16-ին ձերբակալվեց, ապա մեղադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Կենտրոնն այս պահին ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գեւորգյանը։ Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ Մհեր Բիշարյանը ներկուլիսային ինտրիգների զոհ է, որոնց նպատակը նրան մեկուսացնելն ու դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում յուրայիններին նշանակելն էր։ Փետրվարին լուր տարածվեց, որ նախարարն իմպերատիվ կարգով փոխում է այս հիմնարկի հաստիքացուցակը, պետի տեղակալ է նշանակում, որն էլ հետագայում պետք է նշանակվի Բիշարյանի պաշտոնում։

«Այսինքն՝ որ ինչ ուզեն, անեն, հաստիքացանկ փոխեն, իրենց մարդկանց բերեն-դնեն, հետո տեսնեն, թե որտեղ ինչ «պլյուս-մինուս» են անում, ջրծաղիկն ալերգիա գրեն, ալերգիան՝ եսիմինչ»,- ասում է ներքին անցուդարձից տեղյակ անձը։ Փետրվարի կեսերին մի պահ լուրեր տարածվեցին, որ Անահիտ Ավանեսյանը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենի տեղակալ է նշանակելու Բժշկական համալսարանի դասախոս, մասնագիտությամբ իրավաբան, Առողջապահության ինստիտուտի նախկին աշխատակից Մարտին Ալեքսանյանին, սակայն դա տեղի չունեցավ։ Հավանաբար տեսնելով, որ կենտրոնի մասնագետները, մասնավորապես, տնօրենի պաշտոնակատար, դատաբժիշկ Շավարշ Գեւորգյանը դիմադրում են, նախարարը հրաժարվեց իր մտադրությունից, եւ Մարտին Ալեքսանյանի նշանակման հարցը սառեցվեց։

Մարտին Ալեքսանյանը չցանկացավ մեկնաբանել իր անվան շուրջ տարածվող լուրերը։ Ճի՞շտ է, որ Ձեզ պատրաստվում են նշանակել դատաբժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ։ «Այդ մասով չեմ կարող մեկնաբանություն տալ, լավ կլինի՝ լիազոր մարմնին հարցնեք։ Քանի դեռ դա խոսակցություն է, ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանություն տամ, ոչ պրոֆեսիոնալ կլինի»։ Ասաց նաեւ, որ տեղյակ չէ դատական գործընթացից ու ներկայում նախարարության հետ առնչություն չունի։ Լիազոր մարմնից մեր զանգերին չպատասխանեցին։ Նրանց պատասխանին կսպասենք»։

դիտվել է 251 անգամ
Լրահոս
20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am