Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ

«Այո՛, մենք դեռ այստեղ ենք, երեւի կմնանք մինչեւ առավոտ: 250-300 մարդ կա հիմա էստեղ, բոլորը մերոնք են, բայց նաեւ մարզպետն է եկել, մարզի ոստիկանապետն է այստեղ, Սրբազան Հայրը շտապեց մեզ մոտ, խաղաղ կանգնած քննարկում ենք, մենք մեր պահանջից չենք շեղվելու, միակամ ենք»,– ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Տավուշում դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը փակած ակցիայի մասնակից Անդրանիկն է նկարագրում իրավիճակը։

Նրա խոսքով՝ մեքենաների կուտակումներ կան, իրենք խոչընդոտում են ազատ տեղաշարժը, ոստիկանական խմբեր էլ կան տեղում, բայց զրուցակցի խոսքով՝ նրանք միջամտություն առայժմ չեն անում.

«Փառք ու պատիվ իրենց` մի ավելորդ քայլ, որեւէ միջամտություն չեն անում։

Իրենք էլ գիտակցում են՝ ինչի համար է բողոքի ակցիան, տեղացիներ են էստեղ հավաքվել` Ոսկեպարի բնակիչներն են, Բաղանիսից, Ոսկեվանից, Բարեկամավանից, Կոթիից, համախմբել, փակել ենք ճանապարհը, որպեսզի մեր անհամաձայնությունը ցույց տանք սահմանազատում կոչված զիջման ծրագրին։

Առայժմ միայն տղամարդկանցով ենք, դե գիշեր է, առավոտյան Ոսկեպարում կանայք էլ կմիանան հավաքին, պլանավորվում է մեծ հավաք անցկացնել Ոսկեպարում` Սրբազան Հոր մասնակցությամբ։

Կա՛մ էստեղ կլուսացնենք այսօր ու կշարժվենք Ոսկեպար, կա՛մ կգնանք մի երկու ժամից, բայց առավոտյան Սրբազան հոր հետ հավաքն անխուսափելի է, պիտի դիմադրենք, թույլ չենք տա թշնամուն մտնի մեր տներ, բակեր ու հողամասեր»։

Նրանք ասացին, որ համաձայն են Սրբազանի հետ, որ «առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Մեր պահանջն է․ զահմանազատում և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն»։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am