Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում։ Ադրբեջանի ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը»,- հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։