Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան

Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին: Թեմային անդրադարձել է «Թաթոյան» հիմնադրամը:

«Հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են՝

96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր։

58,1%-ը կարծում է առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է տեղի ունենա վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։

76,9%-ը համարում է, որ վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» սերտորեն կապված է Զանգեզուրի միջնցքի բացման հետ։

61%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հաջողության գրավական է պատմական հիշողության վերականգնումը, իսկ 32,4%-ը՝ կրոնական և մշակութային արժեքների քարոզը և 18,4 %-ը՝ մեդիա քարոզչությունը։

57,9% ամենաշատն ուզում է գնալ «Գյոյչայի շրջան» (այսինքն՝ Սևան), 37,5%-ը՝ «Գյույչայի» լիճ, 43,9%-ը՝ «Զանգեզուրի շրջան», 40,6%-ը կրոնական հուշարձանները տեսնելու․ 29,6%-ը՝ «Իրավան» (այսինքն՝ Երևան), 28,3%-ը՝ Կապույտ մզկիթ»:

57,5%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի տարածքը) պատմամշակութային ժառանգությունը հարուստ է մզկիթներով, 24,2%-ի համար՝ աղվանական տաճարներով, 30,0%՝ իսլամական սրբատեղիներով և այդպես շարունակ։

Այս հարցումներն արտահայտում են ադրբեջանական պետական քաղաքականության ուղղությունները և սա, իրականում, ադրբեջանական իշխանության դիրքորշումն է։ Նրանք, ինչպես միշտ, հասարակական կարծիքի անվան տակ լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ու զավթողական քաղաքականությունը։ Այս ամենն ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության մաս է։

Բայց այստեղ կարևոր է այն, որ Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը մեր իրական գոյություն ունեցող պատմական փաստերը, որոնք բացառապես մեր օգտին են ծառայում, հակադրում է ժամանակակից պայմաններին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Սա ճիչ է, աղաղակ․ Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց․ Բագրատ Սրբազան (video) Ինչպիսի սահման ձևավորվելու Կիրանցի տների մոտ (video) Գնալու ենք մինչև վերջ․ անգամ իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կա համերաշխություն. Սողոմոնյան (video) Սուրեն Սուրենյանցը մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից․ կա հստակ կոնսենսունս (video) Ա՛յ ուռոդնե՛ր, էդ ու՞մ վրա եք հարձակվում․ մեր սաղ տղերքը քեզ են ման գալիս․ Տիգրան Չոբանյան (video) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին (video) Կիրանցի կանայք արտասվում են... ո՞նց հանձնեն իրենց տները (video) Համար մեկ խնդիրը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ 1 շենքում․ նա պետք է հեռացվի․ Բագրատ Սրբազան (video) Ի՞նչ անվտանգության երաշխիք. թուրքին եք ծախել մեր տները․ կիրանցեցին` ի պատասխան Գնել Սանոսյանին (video) Արցախի դեմ ագրեսիայի «հերոս» Նամիկ Իսլամզադեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար Առևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան Ադրբեջանը դրանով ուզում է մաքրել իր իմիջը․Գարիկ Իսրայելյան. «Ա1+» «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ Ծախե՛լ եք մեր տները․ Գնել Սանոսյանը Կիրանցում է․ իրավիճակը շարունակում է լարված մնալ (video) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան Կիրանցեցիները թույլ չեն տալիս Գնել Սանոսյանը գլուխը բարձրացնի․ նա գլուխը կախ լսում է մարդկանց (video) Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Վահե Ղազարյա՛ն, ուղիղ նայե՛ք աչքերիս․ էս հանցանքը չի մոռացվելու․ ընկերներդ էլ են իմանալու․ Սրբազան (video) Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից «Հողատու» Նիկոլի «վասալ» ոստիկանապետի մասին․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) Փաշինյանը չի՛ կարող սպառնալ ժողովրդին պատերազմով․ նույնպես պահանջում եմ վարչապետի հրաժարականը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am