Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չէի ուզում գրել, բայց այսօրվա կառավարության նիստը հունից հանեց։ Այս անգամ քննարկվում էր հարկային հարց։ Մի քստմնելի քննարկում։ Ֆինանսների նախարար Հովհաննիսյանն ինչ-որ ֆինանսական հարց էր քննարկում։ Խնդիր առաջացավ շրջանառության հարկի (շրջհարկ) գծով։ Իբր թե մուտքերը քիչ են։ Փաշինյանն, իր բնավորության համաձայն, ոգևորվեց ու վրա տվեց։ Թե բա չեք իմացել, այդ օրենքում, որն ընդունվել է մի քսան տարի առաջ, այսպիսի սխալ կա. եթե տնտեսվարողը փաստաթղթերով հիմնավորում է իր ծախսերը, ապա զեղչ է ստանում։ Այստեղից նա «եզրակացրեց», որ դրանով հենց օրենքով իբր թե այն խախտելու նախադեպ է ստեղծվում։ Հարց տվեց ՊԵԿ նախագահ Բադասյանին թե ի՞նչու է այդպես, ինչին վերջինս պատասխանեց, որ 2025թ հունվարի 1-ից այդ «թերությունը» վերացված է։ Պատասխանը վարչապետին չբավարարեց։ Նա սկսեց մեղմ ասած անհիմն «դատողություններ» անել շրջանառության հարկի սխալ լինելու շուրջ։ Թե բա 2018-ից ի վեր ինչո՞վ էիք զբաղված, ինչպես միշտ խոսեց ինստիտուցիոնալիզմից, ասաց, որ հարկային համակարգի միասնականությունը պետք է վերականգնել և վերջում որոշեց շրջանառության հարկն ընդհանրապես վերացնել։ Ոչ մի քննարկում, ոչ մի երկխոսություն, ոչ մի առարկություն այդ աննախադեպ սխալ ելույթին։ Ի՞նչ համար են պետնախարարներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Լռե՞լու»։
Ի՞նչ է իրականությունը։ Անկասկած, ճիշտ հակառակը. շրջհարկի գործունեության տիրույթը պետք է ընդլայնել և, աստիճանաբար, գործածությունից հանել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)։ Իհարկե, շրջհարկի տոկոսադրույքը պետք է փոփոփխվի այն հաշվով, որ փոխհատուցվեն բյուջեի հնարավոր կորուստները՝ պայմանավորված ԱԱՀ-ի դադարեցման կամ գործածության շրջանակների կտրուկ նեղացման հետ։ Բանն այն է, որ հատկապես բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ու արհեստական ինտելեկտի գերարագ զարգացման պայմաններում մեզ պետք է, որ շրջհարկը լինի տարբերակված ըստ գործունեության տեսակների (ոլորտների), չունենա ԱԱՀ հաշվարկման բարդությունները։ Աշխարհի փորձն է ցույց տալիս. բոլոր ԲՏ երկրներում (Չինաստան, Հվ. Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա և այլն) շրջհարկի գործունեության տիրույթն ընլայնվում է կամ էլ ԱԱՀ-ն տարբերակում են ըստ ոլորտների (ԵՄ)։ Միաժամանակ շրջհարկի կիրառությունը թույլ է տալիս խրախուսել ՓՄՁ-երին։
2 խոսք էլ հարկային քաղաքականության միասնականության մասին։ Միասնականությունն այն չէ, որ շրջհարկն ու ԱԱՀ-ն առանձին առանձին գոյություն չպետք է ունենան։ Միասնականությունն այն է, որ միևնույն եկամուտը միևնույն չափով պետք է հարկվի։ Դրա համար ոչ թե շրջհարկը պետք է վերացնել, այլ խոշոր բիզնեսը ևս մինչև այդ հարկի համար նախատեսված շեմը հարկել ինչպես փոքր բիզնեսը։
Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում։ Ինտելեկտի նույն «պաշարով» լուծում է Արցախի, բանակային շինարարության, ՀՀ սահմանների պաշտպանության, սահմանազատման ու սահմանագծման, քաղաքական ընդդիմության հարցերը, հող է տալիս, դավաճանություններ անում, ստեր խոսում»:

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am