Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները՝ ուղղված Հայաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից տարանջատելուն։
«Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Արևմուտքի` ԱՄՆ-ի և Եվրամիության լկտի և ամբարտավան գործողություններին՝ ուղղված ՌԴ-ից Հայաստանին արագացված տեմպերով տարանջատելուն», - ասել է Լավրովը։