Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է։ Գյուղի բնակիչները կարծում են, որ դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը՝ հղում անելով Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանին։