Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել:

«2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունն եմ հրավիրել իմ նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի անտրամաբանական տևողությանը, անժամկետ կալանավորված լինելու հարցին, նախկին և գործող դատավարական օրենսգրքերի անցումային դրույթների հակասական մեկնաբանության և կիրառման պրակտիկայի արդյունքում իմ կալանքը այլընտրանքային խափանման այլ միջոցներով փոխարինելու միջնորդությունների անհիմն մերժումներին, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքի այլ խնդրահարույց դրսևորումներին:

18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:

Դատավորն այս անգամ «մոգոնել» է կալանքի մի նոր հիմք՝ նշելով, որ ինձ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը դատավորին ողջամիտ ենթադրության հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, իմ որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

Դժվարանում եմ ողջամիտ բացատրություն գտնել այն ենթադրությանը, որ օտարերկրյա փաստաբանի ներգրավման կամ ՌԴ-ում իրավունքի պաշտպանության անհրաժեշտության հանգամանքը կարող է ՌԴ մեկնելու, առավել ևս թաքնվելու մասին վկայել, բայցեւայնպես դատավորն իր անհասկանալի բացատրություններով չի նշել որևէ պատճառ, թե ինչու չի կարող արգելել իմ ելքը ՀՀ-ից, այնինչ, նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։

Ստացվում է, որ եթե մինչ այս պահը ինձ կալանքի տակ պահելու հիմքում դրված էր քրեական վարույթին խոչընդոտելու մտացածին ռիսկը, ապա վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով Ռուսաստանի Դաշնությունումը գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ:

Դատավորի այսօրինակ ապօրինությունները և դրանց վերաբերյալ վերադաս դատական ատյանների հանդուրժողականությունն ապացուցում է իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընդգծված և անթաքույց քաղաքական բնույթը, ինչն արդեն «միմոսություն» կարելի է անվանել։

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում նաև դատավորի կողմից կայացված այս առեղծվածային որոշման վրա` իմ կողմից բարձրացված մնացած հարցերի հետ միաժամանակ այն դիտարկելու նպատակով»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը Փաստաբանները գործադուլ են հայտարարելու Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետ Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Սրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209 Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am