«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թ.-ին բյուջեի կատարողականի քննարկումների, իշխանությունների մատնանշած տնտեսական աճի, բայց դրա դրական միտումները մեր կյանքում չզգալու, ԵՄ տնտեսական սպասվող աջակցության և այլ հարցերի մասին «Փաստը» զրուցել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, կառավարությունն ամփոփում է 2023 թ.-ի ծրագրերը։ Քննարկվում է բյուջեի կատարողականը: Ի՞նչ արվեց ու չարվեց նախորդ տարի:

-«Բյուջե 2024»-ում արդեն բացակայում էր Արցախին հատկացվելիք ֆինանսական օգնությունը, իսկ «Բյուջե 2023»-ով կար, բայց ի՞նչ արեցին: Իշխանությունները խոսում են տնտեսական աճից, որի կառուցվածքն ու որակը շատ խնդրահարույց է, բայց չեն խոսում պետական պարտքի սրընթաց աճից: Տնտեսագիտության մեջ կանոն կա, որ երկար փողով ֆինանսավորում են երկարաժամկետ ակտիվները՝ եկամտաստեղծ ուղղությունները, բայց այս մարդիկ, բյուջեի աջակցության պարտքեր վերցնելով, երկիրը թաղել են պարտքերի տակ: Շատ կոնկրետ ուղղություններ կան, որոնք պետք է դառնան քննարկման նյութ, օրինակ՝ 2022 թ.-ին, երբ այդ բյուջեն ընդունում էին, իշխանություններն ամեն հնարավոր բարձրախոսով ասում էին, որ շուրջ 46 տոկոս աճել է ՊՆ-ի բյուջեն, հետո Ազատ գյուղի ողբերգական հրդեհից հետո պնդում էին մոդուլային զորանոցների մասին, որոնք կային կամ ճանապարհին էին: Հիմա կա՞ն: Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարմամբ տարին փակեցին: 2023 թ.-ը, անկախ բյուջեի կատարողականի գնահատումներից, պետք է որակել որպես մեծ կորստի, ամոթի և ողբերգության տարի: Արցախի հանձնումը, արցախցիների նկատմամբ թշնամու ցեղասպանական գործողություններն ու աղետը Երևանից հեռադիտակով նայող կառավարությունը պետք է ոչ թե բյուջեի կատարողականից խոսի, այլ ամոթից, իսկ ավելի ստույգ՝ չխոսի և լուռ հեռանա առհասարակ:

-Խոսվում է տնտեսական աճի, միջին աշխատավարձի բարձրացման, երկու տոկոս գնաճի մասին: Իրականում ինչպիսի՞ պատկեր ունենք, և ինչո՞ւ քաղաքացիներն իշխանության նշած տնտեսական դրական ցուցանիշները չեն տեսնում, հակառակը՝ սկսել ենք վատ ապրել:

-Համաձայն պաշտոնական վիճակագրության, մակրոտնտեսական ցուցանիշները շատ գեղեցիկ են՝ տնտեսության ակտիվության ցուցանիշն այս հունվար-փետրվարին 2023 թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 13,6 տոկոսով, գներն ընկել են, առևտուրն անցել է 24 տոկոսը, իսկ արտահանում-ներմուծումը անգամներով ավելացել է, բայց չգիտես ինչու, մարդիկ լավ չեն ապրում, մնացել են նույն խնդիրների առաջ, ավելացել են անվտանգային ծանրագույն հարցերն ու ապագայի նկատմամբ անորոշությունը:

Բայց որ նայում ենք այդ ցուցանիշների կառուցվածքին, պատկերը սկսում է պարզվել՝ անգամներով աճել են ռեէքսպորտի հաշվին, դրա տնտեսական օգուտների չնչին մասն է մնում ՀՀ-ում, բայց դրանք ցուցանիշների վրա ահռելի ազդեցություն ունեն: Այնպես որ, հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերը իրարից այսքան ցցուն երբեք չեն տարբերվել: Եվ հետո, մեր երկրում տնտեսական աճերը ներառական չեն, և դրանից չեն օգտվում իրենց սառնարանի դուռը բացող մեր քաղաքացիները: Նորից թանկացել են հագուստը, կոշիկը, տրանսպորտը, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, միայն 38 տոկոսով բարձրացել է բենզինի արժեքը: Գների նվազում կա սննդամթերքի որոշ տեսակների, հատկապես այն մթերքի մեջ, որոնք ներմուծվում են, կամ ներմուծվում է դրա հումքը, օրինակ՝ հացաբուլկեղենը, ալ յուրը, որոնց մեծ մասը ներմուծվում է ՌԴից, իսկ ռուբլու փոխարժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է ապրել: Փոխարժեքի տատանումները, մասնավորապես՝ դրամի արժևորումը մեծ հարված է հասցնում արտահանման սեգմենտին՝ մասնավորաբար տեղական արտադրությանը և ՀՀ փոխանցված տրանսֆերտներին: Եթե գնահատենք մեր տնտեսության վիճակը, կարելի է ասել՝ տարերային և շիկացած:

-Թոշակի բարձրացում չի սպասվում, մինչդեռ շատերին զարմանալի է ոստիկանների աշխատավարձի բարձրացումը, ընդ որում՝ քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ինչո՞ւ չի բարձրանում, օրինակ՝ զինծառայողների աշխատավարձը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Կա փաստ, որ թոշակն ավելի ցածր է, քան նվազագույն կենսապահովման զամբյուղը: Թոշակի բարձրացումը կենսականորեն կարևոր է, ոչ թե պետք է այս 6 տարվա ընթացքում մի ձեռքով մի քանի կոպեկ բարձրացվեր և մյուս ձեռքով մի փոքր ավելի թոշակառուի ձեռքից տանել, այլ պետք էր առաջանցիկ կենսաթոշակի բարձրացում: ՀՀ-ում թոշակառուն ապրում է աղքատ: Չկա մարդ, որ թոշակով կարողանա ապրել, բուժվել, տեղաշարժվել, իսկ ապրելն ու բուժվելը թանկացել են, ներդրվել են որոշ էլեկտրոնային խոչընդոտներ, իսկ տեղաշարժվելը վաղը կդառնա դժվար հաղթահարելի: Զինծառայողների աշխատավարձի բարձրացման մասին խոսող իշխանությունները, իրենց ծրագրում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին հստակ ասողները որոշել են, որ ընտրանք պետք է անել, ատեստավորման գործիքի կիրառմամբ մի մասի աշխատավարձն ավելացրել են, մյուսներինը՝ ոչ, սրանով ստեղծել են անհավասար միջավայր:

Նույնը նաև կատարվեց ուսուցիչների հետ՝ բուհ ավարտած և պետական հանձնաժողովի կողմից ուսուցչի որակավորում և դիպլոմ ստացած մարդկանց ասացին՝ եկեք, նորից ատեստավորվեք: Սա անթույլատրելի է, ոչ թե պետք էր ատեստացիաներ անել, այլ շարունակական մասնագիտական զարգացումների սեմինարներ՝ տեղերում: Իսկ քանի՞ ոստիկան կանցնի այդ ատեստացիան, քանի՞սն են տիրապետում իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությանն ու Սահմանադրությանը: Թեկուզ հենց պարեկներին նայեք. եթե ձեռքից պլանշետը վերցնես, նրանց մեծ մասը ոչ մի իրավական ակտի հղում անել չի կարող: Ոստիկանների աշխատավարձի բարձրացումը զարմանալի չի, այլ օրինաչափ է այս պարագայում՝ միայն նրանք են մնացել որպես այս իշխանությունների հենարան:

-Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ նշվեց Արևմուտքի՝ Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին: Այս աջակցությունը նպատակ ունի «վերափոխելո՞ւ» մեր տնտեսությունը, թե՞ միջոց է սիրաշահելու Հայաստանին՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության շրջանակում:

-Իհարկե, հայտարարվեց, որ այդ եռակողմ հանդիպումը հիմնականում տնտեսական բնույթի է, բայց ամբողջությամբ վերաբերվում էր տարածաշրջանի քաղաքական կառուցվածքին, գերտերությունների ազդեցության գոտիներին և դրանց հնարավոր փոփոխություններին, որի համար Արևմուտքի որոշ կենտրոններ, մասնավորաբար հանդիպման կողմերը կարող էին քննարկել որոշակիության դիմաց դրամաշնորհների հարցը: Մինչ ապրիլի 5-ը իշխանությունները իրենց կցված լրատվամիջոցներով և այլ հարթակներով փորձում էին մեծ սպասում ստեղծել, հատկապես, որ նախընթաց շրջանում հայտարարվել էր շուրջ 3 միլիարդ հատկացնելու մասին: Բայց տվեցին խոստում, սա պետք է ֆիքսել, որ փող չեն տվել, այլ միայն խոստում, որ 4 տարվա ընթացքում կտրամադրվի 270 միլիոն դոլար:

Կարելի է ենթադրել, որ Արցախի կորուստն Արևմուտքի այդ կենտրոնները գնահատեցին այդքան ցածր, ինչը պետք է վիրավորեր հայկական կողմի ինքնասիրությունը: Հայերը միլիարդավոր դոլարների գույք, բնակֆոնդ, բիզնեսներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, կամուրջներ, ցանքատարածքներ և այլ չափելի ռեսուրսներ են թողել թշնամուն: Էլ չեմ ասում հոգևոր և մշակութային անչափելի արժեքները, պատմություն և կենսագրություն, գերեզմաններ ու սրբավայրեր: Այնպես որ, ապրիլի 5-ի հանդիպումն ու Հայաստան բերած խոստումը կարելի է համարել ձախողված:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» Ա՛յ քեզ բան․ Լուլուն է Սրբազանի դեմ խոսում․ դուք մարդ «ոչմիբան եք»․ Դավիթ Սահակյանց (video) ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Տավուշը հանձնում է, հետո անցնում՝ Վանաձորին, Գյումրուն, Սևանին․․․ Երվանդ Բոզոյան (video) ՔՊ-ականնե՛ր, ձեզ ուղղված նզովքն արդեն տեղ է հասնում․ Էլեանորա Մանանդյան (video) Տավուշում միակողմանի զիջումների հետևանքները Մենք մեր ձեռքով մեր հողերը տանք թուրքի՞ն, չենք տալի ախպեր, եթե տանք՝ ուրեմն ես ազգը ապրելու իրավունք չունի. իջեւանցի ազատամարտիկներ Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ուշադի՛ր լսեք․ հենց այստեղ ադրբեջանցիներ են կանգնելու․ դեմը պետք է առնել (video) Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. 19 մարդ է զոհվել (տեսանյութ) Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին Նախկին ոստիկան ՔՊ-ականի խայտառակ հայտարարությունը՝ ոստիկանների՝ ցուցարարներին ջարդելու մասին (video) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Եկեղեցին անբարոյականներին 24 ժամ է տալիս․ Դավիթ Սահակյանց (video) Մայիս ամսվա եղանակի կանխատեսումը Սույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար Ի՞նչ պատերազմ․ Ալիևը հիմա Փաշինյանի ձեռքերով անում է ամենասարսափելին․ Վազգեն Մանուկյանը՝ Կիրանցում (video) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (video) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների (video) Բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ Սարսափելի մանրամասներ Փաշինյանի հետ հանդիպումից․ կամուրջն անցնում է Ադրբեջանին․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am