Ականազերծվում և տարհանվում է Գեղարքունիքի մարզը, Ճամբարակի և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ «Դրանք շատ կարևոր դիրքեր են, նույնքան կարևոր, որքան Տավուշի դիրքերն են, արդեն Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն, բնակչությանը ստիպում են լքել իրենց տները։ Ես չգիտեմ, ինչ են խոստացել մարդկանց, բայց դրա մասին դեռ չեն խոսում։ Ամեն դեպքում՝ ըստ Ադրբեջանի պլանի՝ իրենք Քարվաճառի կողմից մտնելու են Գեղարքունիք, կիսելու են Սևանը, այնտեղից մտնելու են Վայք, այնուհետև, Հայաստանն են կիսելու և օտարեն Սյունիքը»,- ասաց ադրբեջանագետը։
Հարցին, թե որ գյուղերի մասին է խոսքը՝ Ադրբեկյանը նշեց, որ տեղեկությունը նոր է ստացել ու դեռ չի հասցրել ավելի խորությամբ ուսումնասիրել։ «Բայց եկեք հիշենք, որ մի քանի ամիս առաջ Վարդենիսից տարհանվել են պետական կառույցները»։ Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը խոսում էր Վարդենիսի 10 գյուղերից, արդյոք սա այս համատեքստում է՝ նա պատասխանեց. «Այո, դրա համար էլ ողջ բնակչությանը տարհանում են»։
Մենք փորձեցինք Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանելու և ականազերծման աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից։ Մամլո խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հորդորեց գրավոր հարցում ուղարկել։
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը