ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ աջակցությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ղեկավարությունը հեռանում է Ռուսաստանից։

«ԱՄՆ-ի աջակցությունը կապված է ոչ թե այն բանի հետ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կա խաղաղ կարգավորում, այլ այն, որ հայկական ղեկավարությունն ամեն կերպ հեռանում է Ռուսաստանից։ Եվ այդ վեկտորն, անշուշտ, ամերիկյան ղեկավարությունը աջակցում է և շարունակելու է աջակցել հետագայում։

Ցանկացած ինքնուրույնություն, որը վերաբերում է Հայաստանին կամ նախկին Խորհրդային Միության մեկ այլ հանրապետության, որպես կանոն, ենթադրում է ապաինդուստրիալացում, դեպոպուլյացիա, ռազմական հակամարտությունների առկայություն։ Դա տեղի է ունենում, երբ այդ հանրապետությունները հեռանում են Ռուսաստանից և սկսում են իրենց սեփական ճանապարհը դեպի արևմուտք»,-ասել է Բեզպալկոն։

Նրա կարծիքով՝ եթե այս միտումները շարունակվեն, Հայաստանն էլ ավելի մեծ տարածքային կորուստներ կունենա։

«Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային։ Արևմուտքը Թուրքիայի տարածքով ելք կստանա դեպի Կասպից ծով։ Եվ դա արդեն կվտանգի ոչ այնքան Հայաստանի, որքան Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի շահերը։ Կարծում եմ, որ հենց դա է հիմնական նպատակը: Հայաստանն այստեղ ընդամենը մանրադրամ է»,-նշել է Բեզպալկոն։

Ըստ քաղաքագետի՝ ամենազարմանալին Նիկոլ Փաշինյանի կոչն է՝ մոռանալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։

«Ինձ ոչ այնքան զարմացրեց չորս գյուղերի հանձնումը, որքան Փաշինյանի կոչը՝ մոռանալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Դա հայկական ինքնության մի մասն է, և երբ հայը կոչ է անում հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, դա զարմանալի է»,-եզրափակել է Բեզպալկոն:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am