Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն

Ադրբեջանից (Լեռնային Ղարաբաղ) ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկի մասին հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները: Սոցցանցերում տարածվում են կադրեր, որոնցում երեւում է ռուսական զինտեխնիկայի շարժը Ադրբեջանի Տերտերի եւ Բարդինի շրջաններով։ Բայց թե ո՞ր ուղղությամբ են նրանք շարժվում, չի ասվում։ Չկա նաեւ պաշտոնական հաղորդագրություն այս կապակցությամբ։ Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ համաձայն 2020 թ-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության:

Բանն այն է, որ ավելի վաղ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո, Ռուսաստանի ՊՆ-ն սկսեց կրճատել իր խաղաղապահ զորակազմի տեղակայման աշխարհագրությունը նախկին մարտական շփման գծի երեք շրջաններում՝ Ասկերանի, Մարտակերտի եւ Շուշիի։ Վերացվել է 21 անցակետ։ Եվ այդ ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում էին, որ խաղաղապահներն «ակտիվորեն պատրաստվում են Ղարաբաղում իրենց առաքելության ավարտին եւ հայրենիք վերադառնալուն»։ Բայց գործնականում դա նշանակում էր, որ խաղաղապահները կենտրոնանում էին իրենց տեղակայման գլխավոր բազայի վրա, որը գտնվում էր Խանքենդիի (Ստեփանակերտ) եւ Խոջալուի (Իվանյան) միջեւ՝ հենվելով Ղարաբաղի միջազգային օդանավակայանի վրա՝ ըստ էության պահպանելով իրենց, իրենց ունեցվածքը, ռազմական տեխնիկայի, սպառազինության եւ զինամթերքի պահեստներն ու պահեստային տարածքները։

Մի փոքր պատմական ակնրակ. Ալիեւը 2023 թ-ի հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների 57-րդ նիստի պաշտոնական ընդունելության ժամանակ ասել էր՝՝ Ղարաբաղի դժվարամատչելի լեռնաանտառային հատվածներում թաքնվում են «անհաշտների» կազմից հայ զինյալների մնացորդային խմբեր, ադրբեջանական բանակի, պետական անվտանգության եւ սահմանապահների հատուկ նշանակության ստորաբաժանումները սանրում են տեղանքը՝ նրանց հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով։ Նա հասկացրել է՝ ռուս զինվորականները ոչ մի կերպ չեն մասնակցում այդ գործընթացին։ Ալիեւի այս դիրքորոշումը առարկությունների չի հանդիպել ոչ Ռուսաստանի Դաշնային անվտանգության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, ոչ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, ոչ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոեւի կողմից: Նույն թվականի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում ունեցած ելույթում Պուտինը նշել էր՝ «ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ իրենց ունեցած լիազորությունների շրջանակներում»։ Այն ժամանակ բայերն օգտագործվում էին արդեն անցյալ ժամանակով, առանց ակնարկների տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության շարունակման հեռանկարի մասին, ինչից փորձագետները եզրակացնում էին, որ Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը քաղաքական մակարդակով արդեն լուծված է, եւ մնում է համաձայնեցնել միայն տեխնիկական բնույթի նրբությունները:

Իսկ այժմ փորձագետների համար ժամանակն է ամփոփել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունքները, քանի որ հայտնվում է իրավիճակի վերլուծության համար հաշվարկային կետ։

Երեւանում, իհարկե, ենթադրում էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների պատրաստվող դուրսբերում՝ այ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշում կայացնելիս, որի կազմն ավելացվեց, եւ ժամկետը երկարաձգվեց։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ այն կոչված է «ամրապնդել վստահությունը տեղերում եւ ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին, որոնք աջակցում է Եվրամիությունը»: ԵՄ մոնիտորինգի խումբը զբաղվում է նաեւ տեղեկատվության հավաքագրմամբ եւ վերլուծությամբ եւ դրանք ուղարկում Բրյուսել: Սակայն, արդյո՞ք դա ազդում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների գործնական կարգավորման գործընթացի վրա, հայտնի չէ, թեեւ պնդում են, որ առաքելությունը կոչված է ակտիվացնելու Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների ձեւաչափը արեւմտյան հարթակներում: Այդ առաքելության գործունեությունը նյարդայնացնում է ոչ միայն Մոսկվային, այլեւ Թեհրանին, որոնք կարծում են, որ այդպես է ստեղծվել տարածաշրջան Արեւմուտքի «ներթափանցման ալիք»։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է՝ Բաքուն եւս մասնակցել է Բրյուսելի համապատասխան որոշումներին, թեեւ օբյեկտիվորեն նրա շահերից կլիներ խաղաղապահներին պահպանել գոնե մինչեւ 2025 թ-ի նախատեսված ժամկետը՝ հաշվի առնելով հարեւան Մերձավոր Արեւելքում արդեն թափ հավաքող ապակայունացման գործընթացը: Ահա թե ինչու Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին հաղորդագրությունները, առայժմ պաշտոնական մեկնաբանությունների բացակայության դեպքում, պարունակում են սուր ինտրիգի տարր։

Չի կարելի բացառել՝ նման տեղեկատվությունը Հայաստանում ակտիվացնում է հակառուսական ուժերի գործողությունները, որոնք կարծում են՝ Ռուսաստանը պատրաստվում կամ սկսում է «դավաճանության հերթական գործողությունը»։ Դրանից հետո կարող են հայտնվել պահանջներ՝ «Հայաստանում ռուսական ներկայությունը սահմանափակելու միայն դեսպանատնով»։ Եթե Բաքուն խնդիր է դնում Երեւանին առավելագույնս կտրել Մոսկվայից, ապա նրա քայլերն այդ ուղղությամբ նպատակային բնույթ են կրում, եւ խոսքն ամբողջ Անդրկովկասում իրավիճակի կայունացման ռուսական պոտենցիալ գործիքակազմից ազատվելու սցենարի մասին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել Ալիև - Փաշինյան ձեւաչափով հակառուսական խաղի հերթական փուլի մասին՝ այն տեղափոխելով թուրքական հարթություն, Անդրկովկասով դեպի Մերձավոր Արեւելք ելքերը կտրելով։

Ի դեպ, պատահական չէ, որ Ղազախստանն Աստանային առաջարկել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային հարթակ՝ իր շահերի կիզակետ քաշելով Հայաստանը: Ընդ որում՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Ալիեւը մեկնել են Ղարաբաղ՝ այցելելով Ֆիզուլի եւ Շուշի։ Եթե Ալիեւին հետո հաջողվի «ճեղքել» Զանգեզուրի միջանցքը, ապա դա կստեղծի հարմարավետ լոգիստիկ շղթաներ՝ Թուրքիա-Ադրբեջան՝ Թուրքիայի ելքով դեպի Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա Հայաստանի տարածքով։ Բայց դրա հետեւում կանգնած է նաեւ Հայաստանը Արեւմուտքից հեռացնելու ձգտումը։

Սակայն առայժմ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը, հատկապես Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտաքսումից հետո, կշարունակի բոլոր մեղքերի մեջ մեղադրել ռուս խաղաղապահներին եւ ապավինել ԵՄ առաքելությանը։ Ուստի, եթե իրականում սկսվի նրանց դուրս գալը Լեռնային Ղարաբաղից, ապա նրանք կարող են հույս դնել իրենց հասցեին պաշտոնական մակարդակով եւ միայն Ադրբեջանի կողմից երախտագիտության խոսքերի վրա։ Միեւնույն ժամանակ արդիական է դառնում այն հարցը, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի արձագանքման գործիքներ, բացի բազմաթիվ բանավոր հայտարարություններից՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի որակական փոփոխության համատեքստում։

 

Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

դիտվել է 1305 անգամ
Լրահոս
Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (video) Կարինե Խոդիկյանը «ք** ի վրայի ճանճ է»․ Արա Վարդանյան (video) Սա ձեր թշվառությունն է․ գնացե՛ք մոմ վառեք ու Աստծուց աղաչեք մեղքերի թողություն․ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Ու՞մ եք ձեռք առնում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին (video) «Հղի ոստիկաննե՛ր», դուք պատասխան եք տալու․ քաղաքացի (video) ՔՊ-ականը Բագրատ Սրբազանին «պարոնով է» դիմում ու հրճվում միակողմանի զիջումներով (video) Իշխանությունը կա՛մ թաքցնում է քարտեզները, կա՛մ ոչնչացվել է. սա հանցագործության մասին հաղորդում է (video) Անտարբեր մի՛ մնացեք, վաղը սահմանագծումն անցնելու է Կոնսերվատորիայի կողքով․ Ա․ Թևանյան (video) Կարինե Խոդիկյան, դուք ոտքից գլուխ կեղծ եք․ Անժելա Թովմասյան (video) Անիծյա՜լ լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից․ Աննա Մկրտչյան (video) «Գողն» ու նախկինի նախկինը՝ «կատաղած շների» մասին (vidoe) Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները «Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան Տավուշ, Գեղարքունիք․․․ Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիներ, ձեր հարցն են դրել․Մանուկ Սուքիասյան (video) Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ «Ցեղասպան Նիկոլը», Աննայի ֆռացող աչքերն ու ծեծուջարդը․ իրավիճակը լարված է․ մանկավարժ (video) Այ կենդանի, քեզ շատ երկար են հիշելու․․․ (video) Թող ձեռքերն ուղղակի կտրի․ քաղաքացի (video) Դա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդներ և հասարակական գործիչներ հանդիպումներ կանցկացնեն օկուպացված Շուշիում Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am