«Գողն» ու նախկինի նախկինը՝ «կատաղած շների» մասին (vidoe)

Այսօր ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցն է ներկայացնում։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, Հակոբյանին հարց ուղղելիս մի քանի նկատառումներ արեց․ «30 տարի է պետություն-մամուլ, քաղաքացի-մամուլ կապը չի հաստատվում։ Մամուլն այսօր ամենաոչթափանցիկ կառույցն է, որը մենք փաստում ենք։ Պետք է թափանցիկ լինի, ովքեր են մամուլին ֆինանսավորողները․․․»։

Արձագանքելով Սուքիասյանի խոսքին՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ իրենք փորձում են վերահսկողություն սահմանել,սակայն ճնշումներ չեն կարող գործադրել․ «Մեզ մոտ և ամբողջ աշխարհում փորձում են շատ մեծ ճնշման տակ չդնել մամուլին, քանի որ մամուլը «ժողովրդավարության կատաղած շներն են»․․․»։

Խաչատուր Սուքիասյանն էլ իր հերթին ավելացրեց, որ այլ երկրներում մամուլը թափանցիկության հետ կապված խնդիր չունի, բայց շատ ավելի ազատ է․ «Ասում են մամուլն ազատ է լինում, բայց միևնույն ժամանակ թափանցիկ։ Սակայն ո՞վ ասաց, որ այլ երկրներում ասում են՝ ֆոլգայի մեջ փաթաթած փողերը բեր, տար բաժանի․․․»։

 Հատկանշական է, որ այսօր մամուլի թափանցիկությունից, փող բաժանելուց խոսում են մարդիկ, որոնցից մեկը հաստատված ու ապացուցված գող է, իսկ մյուսը՝ նախկինից նախկին, ում անունը հաճախ շրջանառվել է այս կամ այն անձանց գումարով աջակցելու հետ։

2012 թ. դեկտեմբերի 24-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով գործ էր հարուցվել այսօրվա ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի նկատմամբ։

Այս ժամանակ Տիգրան Հոկբյանն ընդունել էր իր մեղքը, ավելին՝ այդ մեղքի մի մասը բարդել գործընկերոջ` Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի եղբոր վրա։

Դատարանը հաստատված էր համարել Տիգրան Հակոբյանի մեղավորությունը։

Իսկ նախկին գործարար, այսօր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ լինելով նախկինից ամենանախկինը, սիրում է խոսել նախկինների մասին, անընդհատ օրինակներ է բերում նախկինների «թալանի» մասին։

դիտվել է 725 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած իրավիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան ԵՄ անդամ 2 երկրների արտգործնախարարներ Վրաստանում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը Ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Բագրատ Սրբազան (video) Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. Փաստաբան Իշխանությունն իր «էժան» քայլերն է նորից անում Սրբազանի դեմ. Սաքսաֆոնահար (video) Ես իմ ծնողի կանչով գնում եմ իմ եկեղեցու և Բագրատ Սրբազանի հետևից․ Արմինե Գրիգորյան (video) Իր ասածը Նիկոլն արեց՝ կամուրջն էլ, տներն էլ տվեց․ կիրանցեցիներ (video) Ի վերջո՝ Փաշինյանն առողջ մա՞րդ է, թե՞՝ հիվանդ․ մեկնաբանում է հոգեբանը (video) Վախը, որ հենց այդ պահին Փաշինյանը զգում էր, մնալու է նրա մեջ․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյան, դու չգիտե՞ս՝ դատախազն ինչ ասաց «ականջները կտրելու» մասին․ Սամվելյան (video) Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել. Կիրանցի բնակիչ (video) Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր Կա՛մ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ մենք տապալված ենք․ Սարգիս Ավետիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am