Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները

Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը:

Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում այս տարվանից՝ Հայաստանում գործող տարբեր ընկերություններ երկար տարիներ իրենց աշխատակիցների համար առողջական ապահովագրություն են տրամադրում եւ բժշկական ծառայությունների լայն ծածկույթ ապահովում:

Ինչո՞ւ են ընկերությունները ինքնակամ ապահովագրում իրենց աշխատակիցներին և արդյոք նման ընկերությունների թիվն ավելանում է։ «Նաիրի ինշուրանս» ընկերության անձնական ապահովագրության հայտերի դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանի հետ զրույցից տեղեկացանք, որ վերջին տարիներին աշխատակիցների ապահովագրության կորպորատիվ փաթեթները ավելացել են, շուկան ակտիվացել է եւ ընկերությունները բավականին հետաքրքրված են այս պրոդուկտով:

Նրա խոսքով՝ ապահովագրությունն, առաջին հերթին, ընկերությունների համար մրցակցային առավելություն է ապահովում. «Վերջին տարիներին այսպիսի տենդենց կա, բացի աշխատավարձից՝ գործատուին դիմելիս շատ հաճախ հարցնում են ապահովագրության մասին: Այսինքն՝ առողջության ապահովագրությունն այսօր արդեն մրցակցության մաս է կազմում: Բուժծառայությունների գներն էլ բավականին բարձր են եւ միայն մեկ ամբուլատոր այցը՝ խորհրդատվությամբ եւ հետազոտությունների փաթեթով կարող է միջինում մինչեւ 60 հազար դրամ արժենալ, իսկ ապահովագրության դեպքում փաթեթի շուկայական միջին գինը կազմում է 120-25 հազար դրամ, որի պարագայում կարողանում են օգտվել ատամնաբուժական, վիրահատական, ամբուլատոր ծառայություններից: Այսինքն՝ այն միանշանակ ֆինանսական տեսանկյունից է շահավետ թե գործատուի, թե աշխատակցի համար:»,- նշում է նա:


Ապահովագրական ընկերության տվյալների համաձայն՝ կան ընկերություններ, որոնք արդեն երկար տարիներ իրենց աշխատակիցներին տրամադրում են առողջապահական փաթեթ։ ՏՏ ոլորտի ընկերությունները, միջազգային կազմակերպությունները եւ բանկերը գրեթե բոլորն ունեն առողջության ապահովագրություն: Ընդ որում, եթե այսօր կառավարությունը դա պարտադրելու է բոլոր գործատուներին, տարիներ առաջ նման պարտադրանք չկար։

Նման ընկերություններից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

ԶՊՄԿ առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է այս մոտեցման առավելությունների մասին։

Ապահովագրության կարեւորությունը եւ ԶՊՄԿ փորձը

Աշխատակիցների առողջության ապահովագրությունն ընկերություններում անհրաժեշտ է այնքանով, որ գործատուն համոզված լինի՝ իր աշխատողներն առողջ են, իսկ աշխատողները համոզված լինեն, որ խնդիրներ լինելու դեպքում գործատուն կհոգա առողջության ծախսերը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով:

Կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում են նաեւ ընտանիքի անդամներին: Մեր ապահովագրության պարագայում ընտանիքի անդամ են հանդիսանում ոչ միայն կինը/ամուսինը, երեխան, այլեւ ծնողները, ընտանիքի ներսում ապրող քույրը եւ եղբայրը:

Ապահովագրության փաթեթը

Ապահովագրության փաթեթում ներառված է գրեթե ամեն ինչ՝ կանխարգելիչ բուժզննումից, հետազոտություններից սկսած մինչեւ վիրահատություններ՝ բացառությամբ էսթետիկ միջամտությունները: Կարող եմ պնդել, որ մեր աշխատակիցներն իրենց եւ իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում:

Առողջության ապահովագրության փաթեթը տրամադրում է պայմանագրային ծառայություններ, բայց կան այնպիսի այնպիսիք, որոնք ապահովագրական ընկերությունների ծածկույթից դուրս են, բացառություններ են: Դրանք արդեն ֆինանսավորում է մեր գրասենյակը՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջոցներով

Մեր ընկերությունը խրախուսում է տարեկան պարտադիր բուժզննումների եւ կանխարգելիչ հետազոտությունների անցկացումը, որոնց դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել նախնական փուլում, բուժել եւ խուսափել հետագա բարդություններից:

Աշխատակիցները եւ Սյունիքի մարզի օրինակը

ԶՊՄԿ-ն ունի ավելի քանի 5 հազար աշխատակից, որոնց ընտանիքի անդամների թիվն էլ հասնում 12-13 հազարի: Նրանք մեր ապահովագրական փաթեթից օգտվելու հավասար իրավունքներ ունեն:

Մեր ձեռքի տակ ողջ բազան ունենք, թե որ աշխատակիցը եւ նրա ընտանիքի անդամները երբ եւ ինչ հետազոտություններ են անցել: 2023 թվականի ընթացքում 4583 շահառու օգտվել է ապահովագրական փաթեթից 8082 հայտի շրջանակում, իսկ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է 600 անձի բուժում՝ 3800 դեպք։


Մենք բոլոր աշխատողներին խրախուսում ենք, երբեմն էլ՝ բարեկամաբար «ստիպում» ենք, որպեսզի տարեկան կանխարգելիչ բուժզննումն անցնեն: Պետք է փաստեմ, որ մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքին անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձեւավորվել: Սա կարևորագույն նշանակություն ունի առողջության պահպանման համար։

Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրությունը փաստում է, օրինակ, որ քաղցկեղից ամենաքիչ հայտնաբերման դեպքերը 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում: Նման ցուցանիշի գրանցման հարցում մեծ ներդրում ունի նաեւ կորպորատիվ ապահովագրությունների փաթեթը: Քաղցկեղն այսօր, ցավոք, համատարած տարածում ունի աշխարհում, իսկ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը և հսկողությունը հիվանդության դեմ պայքարի լավագույն ձեւերից է:

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին «Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ Փաշինյանը, եթե զգա ինքը սխալ բանա արել, ինքը հրաժարական կտա. Գագիկ Մելքոնյան Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից Սրանք բոլորը ու իրականում շատերը Կիրանցում անելիք չունեն․․․ Սևակ Հակոբյան Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան Կիրանցիում կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողների նկատմամբ ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am