«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին:


«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,- նշված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ վրացական օրինագիծը «չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին» և կոչ էր արել «ձեռնպահ մնալ այն հաստատելուց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե այն ընդունվի։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով․ Էլինար Վարդանյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (video) Կարինե Խոդիկյանը «ք** ի վրայի ճանճ է»․ Արա Վարդանյան (video) Սա ձեր թշվառությունն է․ գնացե՛ք մոմ վառեք ու Աստծուց աղաչեք մեղքերի թողություն․ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Ու՞մ եք ձեռք առնում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին (video) «Հղի ոստիկաննե՛ր», դուք պատասխան եք տալու․ քաղաքացի (video) ՔՊ-ականը Բագրատ Սրբազանին «պարոնով է» դիմում ու հրճվում միակողմանի զիջումներով (video) Իշխանությունը կա՛մ թաքցնում է քարտեզները, կա՛մ ոչնչացվել է. սա հանցագործության մասին հաղորդում է (video) Անտարբեր մի՛ մնացեք, վաղը սահմանագծումն անցնելու է Կոնսերվատորիայի կողքով․ Ա․ Թևանյան (video) Կարինե Խոդիկյան, դուք ոտքից գլուխ կեղծ եք․ Անժելա Թովմասյան (video) Անիծյա՜լ լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից․ Աննա Մկրտչյան (video) «Գողն» ու նախկինի նախկինը՝ «կատաղած շների» մասին (vidoe) Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները «Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան Տավուշ, Գեղարքունիք․․․ Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիներ, ձեր հարցն են դրել․Մանուկ Սուքիասյան (video) Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ «Ցեղասպան Նիկոլը», Աննայի ֆռացող աչքերն ու ծեծուջարդը․ իրավիճակը լարված է․ մանկավարժ (video) Այ կենդանի, քեզ շատ երկար են հիշելու․․․ (video) Թող ձեռքերն ուղղակի կտրի․ քաղաքացի (video) Դա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդներ և հասարակական գործիչներ հանդիպումներ կանցկացնեն օկուպացված Շուշիում Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am