Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ

«Նախևառաջ, իրավապահները իրենց պաատասխանատվության տակ գտնվող անձի անվտանգությունը պաշտպանելու պարտականություն ունեն, և եթե գնում են զուգարան՝ իրենց կարիքը հոգալու, ապա չի նշանակում, որ այդ պարտականությունից ձեռնպահ մնալու կամ խուսափելու ինչ-որ մեխանիզմներ պիտի մշակվեն։ Եթե դա իրականությանը համապատասխանում է, ուրեմն ուղղակի խայտառակություն է։ Ինձ զարմացնում է, որ իրավասու մարմինների կողմից մինչ օրս քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հայտարարություն չի եղել»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին, ասել է նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։

Նա արձանագրել է, որ խոշտանգումների վերաբերյալ մամուլի հրապարակումները վերջին շրջանում շատացել են․

«Այն, որ խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները սկսել են ավելի հաճախ սպրդել մամուլ, փաստ է։ Սա նշանակում է, որ այլևս եզակի դեպքեր չեն նման դեպքերը, և կարծում եմ՝ այստեղ մեծ պրոբլեմ կա, որը լուծելու ուղղությամբ համալիր և գործուն միջոցներ պիտի ձեռնարկվեն։ Դա շատ վտանգավոր տենդենց է, որը գնալով թափ է հավաքում»:

Դիտարկմանը՝ կան կարծիքներ, շատերի դեպքում նաև համոզմունք, որ Վարդանյանի խոշտանգումը իշխանությունների կազմակերպածն է, Քոչարյանն արձագանքել է․

«Ես ոչ մի կարծիք չեմ կարող բացառել։ Բոլոր կարծիքները պետք է ստուգվեն։ Ես հասկանում եմ, որ մեր կյանքը հիմա շատ քաղաքականացված է, հասարակությունը քաղաքականացված է։ Ես հասկանում եմ, թե ինչու են նման կարծիքներ տարածվում։ Ինքս քաղաքական գործիչ չեմ, փաստաբան եմ, իրավապաշտպան եմ, սովոր եմ ամեն ինչին նայել փաստերի լույսի ներքո։ Հիմա թող այդ բոլոր կարծիքները ստուգվեն։ Իհարկե, այդպիսի կարծիք կարող է լինել, բայց ինչո՞ւ չպետք է լիներ․ եթե այդ կարծիքը չի փարատվում, ուրեմն այդ կարծիքը հավերժ ապրելու իրավունք ունի։ Ես կարծում եմ, որ օրինականության մակարդակի անկում կա այդ համակարգի գործունեության ներսում, և ոչ միայն անվտանգության հարցերով, այլ ընդհանրապես։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի բան խափանվել ու խախտվել է, կամ ավելի համակարգային բնույթ է ստանում, և ես կարծում եմ, որ և՛ հասարակությունը իրավունք ունի պահանջ ներկայացնել՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ փաստերի վրա հիմնված բացատրության, և՛ դրանք պետք է լսվեն այն պաշտոնատար անձանց շուրթերից, ովքեր պատասխանատու են անվտանգության համար և նման գործողությունների դեպքում»,- ասել է Քոչարյանը։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am