Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի՝ խորհրդակցությունների նպատակով Բաքվում իր դեսպանին հետ կանչելու որոշմանը` Փարիզին մեղադրելով «հակաադրբեջանական» (չակերտները՝ Tert.am) քայլերի համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքով՝ Փարիզը «ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) գործունեություն է դրսևորում։
«Չնայած Ադրբեջանի դեմ «զրպարտչական» (չակերտները՝ Tert.am) արշավին, մենք միշտ բաց ենք պահել դռները երկխոսության համար», - ասել է նա:
Ըստ Հաջիզադեի՝ Ֆրանսիայի գործողությունները վերջին երեքուկես տարվա ընթացքում «կասկածի տակ են դրել» (չակերտները՝ Tert.am) ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և «նպաստել են» (չակերտները՝ Tert.am) իրավիճակի սրմանը:
«Ֆրանսիայի նախաձեռնություններն ընդդեմ Ադրբեջանի, որոնք արտացոլված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության, Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային հարթակներում փաստաթղթերում և բանաձևերում, ցույց են տալիս, որ այս երկրի՝ չեզոք միջնորդի դերում հանդես գալու հավականությունները լիովին «անհիմն են» (չակերտները՝ Tert.am): Միանգամայն պարզ է, որ Հայաստանին զինող և տարածաշրջանում «ռազմատենչությունն առաջ մղող» (չակերտները՝ Tert.am) Ֆրանսիայի գործողությունները չեն ծառայում խաղաղությանը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է Ֆրանսիային, որ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և ևս մեկ անգամ հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ազգային շահերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Անն Բոյոնին, որն արդեն Ֆրանսիայում է: Նշվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է դիվանագետին։
«Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել, որ ադրբեջանական կողմը կհստակեցնի իր մտադրությունները:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը