Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումն Իսրայելից Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է ստացել։ Այս մասին Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նստաշրջանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Կատարի և Եգիպտոսի մեր բարեկամներին, որոնք մեծ դեր են խաղացել հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու գործում: Ներկայում ՀԱՄԱՍ-ի առջև դրված է Իսրայելի չափազանց շռայլ առաջարկը: Միակ բանը, որն այս պահին կանգնած է Գազայի ժողովրդի և հրադադարի միջև, ՀԱՄԱՍ-ն է», – ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, բայց միևնույն ժամանակ ձգտում է դադարեցնել Գազայի ժողովրդի «սարսափելի տառապանքները»։ Միևնույն ժամանակ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, բայց միևնույն ժամանակ ձգտում է դադարեցնել Գազայի ժողովրդի «սարսափելի տառապանքները»։


«Մենք վճռականորեն աջակցում ենք Իսրայելին հոկտեմբերի 7-ի կրկնություն թույլ չտալու իր ջանքերում։ Բայց միևնույն ժամանակ, մենք լի ենք վճռականությամբ հնարավորինս ամեն ինչ անելու, որ վերջ դրվի այն սարսափելի տառապանքներին, որ ամեն օր տեսնում ենք Գազայում», – ասել է Բլինքենը համաժողովում:


ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցի Իսրայելի հնարավոր գործողությանը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, քանի որ չի տեսել ծրագիր, որը ենթադրում է խաղաղ բնակչության պաշտպանությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բլինքենը գտնվում է Սաուդյան Արաբիայում, որից հետո մեկնելու է Հորդանան և Իսրայել։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար» Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208 Բյուրականի Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն Մխիթարյան Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողը Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am