Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան

Միջազգային միջնորդներից ոչ ոք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի հետ, չի ասել, թե հանդիպում է ունեցել «ահաբեկչական կազմակերպության» ղեկավարի հետ։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանն իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ նրանք բոլորն ասել են, որ հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Նրա գնահատմամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, որը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր, երկիրը մերկացել է։ «Առանց Լեռնային Ղարաբաղի մենք խոցելի ենք դարձել։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է մշտապես պահել օրակարգում։ Իշխանությունները, դրանից հրաժարվելով, ապացուցում են իրենց դավաճանական պահվածքը մեր հայրենիքի մի մասի հանդեպ»,- ասաց Օհանյանը։

Նախկին նախարարը հավաստիացրեց, որ հակամարտությունն ավարտված չէ, և Ադրբեջանը էլ ավելի է խորացրել այն իր հանցավոր գործողություններով։ «Հայաստանի իշխանությունները չեն կատարել խոստումը, ինչպես գրված է ազգային անվտանգության ռազմավարությունում, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանում թույլ չտալու վերաբերյալ, ուստի նրանք լեգիտիմ չեն»,- ամփոփեց Սեյրան Օհանյանը։
Աղբյուր՝ Yerevan.today

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Գեղամ Նազարյանի դիմակը պատռվե՞ց Հո կոֆեի բաժակ նայելով չէ, որ տարածք տանք, կարող է լավ լինի․ Արթուր Խաչատրյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Երևանի քաղաքապետարանը պահանջել է ազատել բարեգործության համար տրամադրված տարածքը. Անաիս Սարդարյան Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում խմբակցության դիրքորոշումը. Սաղաթելյան Թուրքերի տարած 240 քկմ-ը հետ բեր, նոր մտածենք՝ որ քարտեզներով ենք սահմանը գծում (video) Զելենսկին Խարկովի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի մեղքը բարդել է «ամբողջ աշխարհի վրա» «Նարինե Աբգարյան տակա՛նք», դու հենց սա՞ էիր ուզում․ Անժելա Թովմասյան (video) Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Սեյրան Օհանյան Շատ վատ վիճակ է Տավուշում․ Նարինե Կիրակոսյան Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Արման Թաթոյան Թող Փաշինյանն էլ գա այստեղ, մեզ հետ մեռնի․ կիրանցեցին՝ ԱԱԾ-ականին (video) Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Երեկ Օպերայում քննարկման ժամանակ Փաշինյանը մի խայտառակ մտքի թռիչք է ունեցել․ հոգեբան (video) Դու՛րս եկեք, անտարբեր մի՛ եղեք․ սրանցից պիտի փրկենք մեր երկիրը․ քաղաքացիները՝ կառավարության մոտ (video) Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, դե թող փորձվի՝ ինձ այդպիսի բան առաջարկել (video) Արա՛, հանգստացի ասում եմ․ Կիրանցում լարված զրույց գնդապետ Մախսուդյանի ու մյուսների միջև (video) Ռուբեն Բաբայանը թշնամուն ծառայող «թրքահոտ է»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը սկսեց վիրավորել լրագրող Անի Գևորգյանին (video) Լարված իրավիճակ․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գոռում է, պահանջում դադարացնել նկարահանումը Կիրանցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am