Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով ավելի անկայուն և հակասական է դառնում։ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ում աջակցում է Թուրքիան, վերընտրվելու կապակցությամբ եվրոպական ղեկավարության շնորհավորական ուղերձներն ընկալել է որպես հայերի դեմ իր քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո տասնյակ հազարավոր հայեր, ինչպես նաև՝ Բաքվի հայ բանտարկյալները չեն տեսնում Եվրոպայի այդ նույն եռանդը Բաքվին մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ի՞նչ է իրականում տեղի ունենում: ԵՄ-ն և ԱՄՆ-ը հետամուտ են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեսքով այսպես կոչված հաջության պատմություն ստեղծելուն՝ Ուկրաինայում և Իսրայելում փակուղային իրավիճակի ֆոնին։ Հայաստանն այդտեղ հանդես է գալիս որպես թույլ օղակ և ենթարկվում է ուժեղ ճնշման՝ ավելի ու ավելի շատ զիջումների գնալով վերը նշված ձգտումը կյանքի կոչելու համար: Փոխարենը հայ ժողովրդին առաջարկվում են վաղանցիկ եվրոպական հեռանկար և ավելի լավ կյանքի նոր խոստումներ։

Նման հեռանկարի օգտակարության վերաբերյալ կասկածները պայմանավորված չեն դրա պիտանի լինելու կամ անհրաժեշտության աստիճանով. այն պարզապես անիրատեսական է: Ի լրումն բազմաթիվ այլ տեսակետների, այս սցենարն ի հայտ է եկել հակառուսական տրամադրությունների ուժեղացման և դեպի Արևմուտք Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի նպատակահարմարության, ու, ցավոք, ոչ ազատությունների, իրավունքների կամ ժողովրդավարական կառավարման արժեքների ու սկզբունքների համատեքստում։

Եվ ամենաանհեթեթն այն է, որ Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները պնդում են, որ միջազգային հանրությունը և արևմտյան տերությունները Հայաստանին չեն աջակցի իր ազգային անվտանգությունը և պաշտպանական կարողություններն ապահովելու հարցում։

ԵՄ-ն և ԱՄՆ ը ցույց են տվել, որ պատրաստ են ըմբռնումով մոտենալ Հարավային Կովկասում խաղի նոր կանոններ հաստատելու նրանց ձգտումներին։

Կցանկանայի, որ շատ պարզ մի ճշմարտություն ճիշտ գնահատականի արժանանար թե՛ Արևելքում, և թե՛ Արևմուտքում. նախ և առաջ ռազմավարական ներկայությունը Հայաստանում անպայման ենթադրում է դառնալ նրա անվտանգության երաշխավորը։ Եվ երկրորդ՝ Հայաստանից դուրս գալը հանգեցնում է Հարավային Կովկասից դուրս գալուն։ Ուկրաինայի փորձն ակնհայտորեն ցույց է տվել, որ կոնսենսուս պահանջող որոշումները կա՛մ շատ ուշ են ընդունվում, կա՛մ՝ շատ դժվարություններով` գտնվելով ձախողման վտանգի եզրին:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է իր գազային և նավթային «ասեղից» կախվածության մեջ դնել եվրոպական նոր երկրներ՝ դրանով իսկ ստեղծելով գործընկերների ավելի լայն դաշինք։ Նման ադրբեջանամետ և իրականում՝ հակաեվրոպական գործընկերությունը կխոչընդոտի ապագայում ցանկացած հայանպաստ քաղաքականություն որդեգրելը կամ իրականացնելը։

Արևմուտքի ակտիվ ներթափանցումը տարածաշրջան Հայաստանի միջոցով, Թուրքիայի անմիջական եվրոպական հեռանկարների հետաձգված խնդրի հետ մեկտեղ, ինչպես նաև՝ առանց հաշվի առնելու պատմականորեն հաստատված ռուսական և իրանական շահերը Հարավային Կովկասում, կարող են հանգեցնել Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի կողմից հզոր հակահայկական կոալիցիայի ձևավորմանը։

Իրանի և Իսրայելի միջև վերջին լարվածությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաջորդած քննարկումները հաստատեցին, որ Հայաստանը չի կարող անտեսել հզոր քաղաքակրթական ներկայությունը տարածաշրջանում և առաջնորդվել միայն նոր շահերով։ Հակառակ դեպքում Հայաստանի պոտենցիալ աշխարհաքաղաքական մեկուսացումն ու նոր տարածաշրջանային էսկալացիան անխուսափելի են»։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am