Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է փուլերով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ հաստատելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման սկզբի մասին։
«Զորախմբի դուրսբերումն իրականացվում է էշելոնով՝ Դաղստանով», - ասել է դիվանագիտական աղբյուրը։ Վերջնական դուրսբերման ժամկետը դեռ չի հաղորդվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղաղապահներն արդեն լքել են Դադիվանքի հայկական վանական համալիրը։
Հիշեցնենք, որ ոչ Մոսկվան, ոչ Բաքուն պաշտոնապես չեն հայտարարել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման մասին։
Խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով վերջ դրվեց Ադրբեջանի 44-օրյա ագրեսիային Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը