Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն

Ապրիլի 16-ին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը հայտնեցին, որ նախօրեին ձերբակալված ակտիվիստ Սամվել Վարդանյանը ոստիկանության մեքենայով ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, ոստիկանների ակնհայտ թողտվությամբ՝ դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է խմբակային ծեծի, խոշտանգումների և նվաստացումների։

Ս․ Վարդանյանը ձերբակալվել էր նախօրեին հանրային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում՝ որտեղ ակտիվիստը վիրավորել էր պատգամավորին, որն, ի պատասխան պատգամավորը հարվածել Ս․ Վարդանյանին։

Միջադեպից անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի[3], Վահագն Ալեքսանյանի[4] և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի[5] հայտարարությունները միջադեպի մասին, որոնք այն որակում էին «խուլիգանություն» և իրավապահ մարմիններին խիստ արձագանքելու ցուցում տալիս։

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել էր «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը․ Մկրտչյան» վերնագրով հոդված[6]։ Բացի հոդվածի վերնագրում առկա սպառնալիքներից, թերթի զրուցակիցը կոչ է արել օրենսդիրին կրկին քրեականացնել հայհոյանքները, մեղադրել ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին՝ տեղի ունեցած միջադեպի շահառու լինելու, իսկ Ս․ Վարդանյանին՝ օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ լինելու մեջ։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից դատաիրավական համակարգի շարունակական յուրացմանը իր զեկույցներում[7]։ Վարչապետի նախկին օգնականին դատախազության ղեկավար, նախկին կուսակից-նախարարին՝ ԲԴԽ ղեկավար, ոստիկանական բռնությունների և խոշտանգումների անպատժելիության պայմաններում՝ ոստիկանապետին ներքին գործերի նախարար նշանակելը ողջ իրավապահ և դատաիրավական համակարգի յուրացման ընդամենը առանձին դրվագներն են։

Նման տոտալ վերահսկողության պայմաններում կասկածի տեղիք չի մնում, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը։ Այս ամենը իշխանության բոլոր թևերի յուրացման, անկախ դատաիրավական համակարգի բացակայության և անպատժելիության մթնոլորտի արդյունք է։

Հայաստանի հելսինկյան կոմիտե

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am