ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Լյուքսեմբուրգում ապրիլի 22-ին պաշտպանության նախարարների մասնակցությամբ կքննարկի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոնի հայտարարությունը:
«Մենք լիովին գիտակցում ենք Ուկրաինայի կարիքները և մենք փորձում ենք բավարարել այդ կարիքները այն ամենով, ինչ կարող են մատակարարել անդամ պետությունները: Բայց, ի վերջո, անդամ պետությունները պետք է որոշեն, թե ինչ և երբ նրանք կարող են ուղարկել Ուկրաինային», -ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ անդամ պետություններն անում են ամենը, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել: Նա նշել է, որ այդ աննախադեպ օգնությունը երրորդ տարին անընդմեջ ցուցաբերվում է: Ընդ որում, Ստանոն կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Իսրայելի վրա Իրանի հարձակման և Ուկրաինայի իրադարձությունների միջև:
ԵՄ Խորհրդի կայքում հաղորդվում է, որ ԱԳ նախարարները ապրիլի 22-ին կքննարկեն ուկրաինական իրավիճակը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ տեսակոնֆերանսի միջոցով կարծիքների ոչ պաշտոնական փոխանակումից հետո: «Հետագա քննարկումները տեղի կունենան ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ներկայությամբ՝ համատեղ նիստում», – ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը