Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին․

«Արխիվները միշտ հետաքրքիր աղբյուր են եղել ոչ միայն ուսումնասիրող-հետազոտողների, այլ նաև լայն հասարակության համար: Նաև դրանց վրա է հենվում հասարակության պատմությունն ու հիշողությունները:

Օրինակ՝ այսօրվա ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին տարիներ հետո ի՞նչ են խոսելու, ապացուցելու և պնդելու մեր ոստիկանության, քննչականների և դատարանների արխիվները:

Տարիներ հետո ուսումնասիրողներն անուններով ու ազգանուններով հրապարակելու են այն ամենը, ինչը հիմա եփվում-թխվում է ընդդիմադիրների «գործերում»: Եվ մի սովորական հարց է հնչելու. արդյոք պետությունը, հայրենիքն ու նրա շահերը միայն ազգակործան իշխանության դեմ պայքարողների խնդի՞րն է եղել: Չէ՞ որ տուժել և տուժում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներ, նրանց հարազատներն ու բարեկամները:

Չէ՞ որ Հայրենքիքն ընդհանուր է, ազգի հեղինակությունն ընդհանուր է, աղետն ու կորուստներն ընդհանուր են, վտանգված ու անորոշ ապագան՝ ընդհանուր է...

Իհարկե, այդ ժամանակ ուժային կառույցների մեր հայրենակիցները, իրենց գործողությունները կբացատրեն իշխանությունից ստացված զանազան անօրինական պահանջներով, ճնշումներով, շանտաժով և այլն: Սակայն՝ միգուցե արդեն ուշ լինի պետության հիմքերը պահելու համար:

Իհարկե, այն ոստիկաններն ովքեր թույլ են տվել դիմակավորված խոշտանգել իրենց հսկողության տակ գտնված երիտասարդին՝ փորձելու են արդարանալ ու ներողություն խնդրել ժողովրդից, բայց խարանը հայ ոստիկանի համբավի վրա՝ միևնույն է մնալու է:

Պարոնայք ոստիկաններ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը: Մաղթում եմ, որ մի փոքր էլ վաղվա մասին մտածեք, որովհետև դուք էլ եք նիկոլիզմի ձեռքը տանջված ու տուժված մեր հասարակության անբաժանելի մասը: Այնպես ծառայեք, որ վաղը ձեր պատվի առնելը՝ պատվով պատասխանվի:

Իսկ օրենքով սահմանված ցանկացած պահանջ և գործողություն անքննարկելի է»:

 

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am