Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին

Հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին եւ պատրաստում եմ գրություններ իմ միջազգային գործընկերներին․ Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որը իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել՝ իջեցնելով ոստիկանական ավտոմեքենայից։

Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից քաղաքացի Սամվել Վարդանյանի հետ կատարվածին է վերաբերվում։

Քաղաքացին իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալվել է խուլիգանության հատկանիշներով, ապա Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է ծեծի։

Քաղաքացուն տեսակցած իմ գործընկերներից եւ փաստաբաններից տեղեկացա, որ ոստիկանական ավտոմեքենան ՀՀ քննչական կոմիտեի շենքից մոտ 300 մետր հեռավորության վրա կանգնեցվել է՝ ոստիկանների բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, քաղաքացին միայնակ մնացել է ոստիկանական ավտոմեքենայի մեջ։

Հանկարծ այդ ընթացքում մի քանի դիմակավորված անձինք (ինձ հայտնի չէ` ոստիկաններ են, թե քաղաքացիներ) անմիջապես քաղաքացուն դուրս են հանել ոստիկանական ավտոմեքենայից և սկսել դաժան ծեծի ենթարկել, սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին։

⁉️«Ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ դիմակավորված անձանց կողմից հարձակման փաստի առթիվ մի քանի հարցադրումներ եմ ուղղել ՆԳՆ նախարարին՝ պարզելու.

✔️ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել քաղաքացի Սամվել Վարդանյանին,

✔️ինչու՞ են ուղեկցող ոստիկանները դա թույլատրել,

✔️արդյո՞ք ոստիկանները զեկուցագիր ներկայացրել են, թե ինչ պայմաններում է իրենց պաշտպանության ներքո գտնվող քաղաքացին վնասվածքներ ստացել,

✔️ի՞նչ քայլեր են ձեռնարկվել,

✔️քրեաիրավական ի՞նչ գնահատական է տվել կատարվածին։

Նախարարին առաջարկել եմ միասին գնալ ՁՊՎ և տեղում ծանոթանալ դեպքի մանրամասներին։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյան։

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am