Նարեկ Մալյանը սենսացիոն նորություն հայտնեց. միակ ապացույց հանդիսացող «լայվի» դիսկը մոնտաժված է (video)

Նարեկ Մալյանն իր վերջին խոսքի ժամանակ ներկայացրեց բազմաթիվ ապօրինություններ, որոնք տեղի են ունեցել իր գործի նախաքննության շրջանակներում: Նա սենսացիոն նորություն հայտնեց. սկավառակը, որը դրված է որպես միակ ապացույց և որի հիման վրա են հարուցվել է այս քրեական գործը` մոնտաժված է:

Մալյանը պատմեց, որ նախաքննության ընթացքում իրեն հայտնել են, որ կա ինչ-որ դիսկ:

Նա հարցրել է ՝ արդյոք արվե՞լ է ՖԲ զննություն, հայտնելով, որ իր ՖԲ էջի կարգավորումներում դրված է, որ ուղիղ եթերները պահպանվում եմ 30 օր: Մալյանը նշեց, որ քննիչին ինքնաբուխ կերպով հայտնել է, որ 30 օրից ջնջվելու են տեսանյութերը և խնդրել է, որ պահպանեն:

«Ես պատկերացնում էի, որ ՖԲ զննում կլինի, ինչը չեղավ»,- նշեց Մալյանը:

Նա նաև ասաց, որ նախաքննության ժամանակ նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանը եղել է, որ իր խոսքերում ատելություն չկա.

«Ինձ պետք է բաց թողնեին, սակայն դա կլիներ, եթե լիներ իրավական պրոցես, բայց քանի որ խնդիրն ինձ երկար բանտում պահելն է, որից ես շոյված եմ, քանի որ նշանակում է իշխանությունը վախենում է ինձանից, նշանակվեց կրկնակի փորձաքննություն, նրանք պատրաստ էին այնքան փորձաքննություն նշանակեին, մինչև կգտնեին մեկին, ով կասեր, որ կա ատելություն»:

Մալյանը նշեց, որ օրենքի խախտումներով լրացուցիչ փորձաքննության են ուղարկել, տվել էին հարց, որին փորձագետն իրավունք չունի պատասխանել՝ արդյո՞ք իր խոսքի մեջ կա ատելություն, թե՞ ոչ, քանի որ այդ հարցին պետք է պատասխանի դատավորը:

Մալյանը նշեց, որ փորձաքննության է ենթարկվել ինչ-որ դիսկ, որի ծագումն անհայտ մնաց, թե որտեղից է, արագ հայտարարվեց նախաքննության ավարտ, իրեն ժամանակ էլ չտրվեց, որպեսզի իր մասնագետներին ներգրավվի, քանի որ ատելության խոսքը շատ նուրբ հասակացություն է և պետք է լրջորեն տարանջատել ազատության խոսքը խոսքի ազատությունից:

«Նախաքննության փուլում ինձ ասեցին, որ՝ լավ էլի, պարոն Մալյան, գնա դատարան, այնտեղ մի բան կանենք»:

Մալյանը նշեց, որ այդ օրը 3 լայվ է արել՝ 11 վարկյան, 24 վարկյան և 15 րոպե տևողությամբ: Ի՞նչ դիսկ է գնացել փորձաքննության, ո՞վ է այն մարդը, ով իմ լայվը ներբեռնել, մոնտաժել է: Ես 5:24 վարկյան լայվ չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը դաունլոդ է արել իմ լայվը, մոնտաժել է իմ լայվը և դրել է իմ գործի մեջ, ո՞վ է այդ մարդը, որ այդ ապօրինությանը գնացել է»:

Մալյանն ասաց, որ այդ մասին գիտեր 7 ամիս առաջ. «Ես դատարանում որոշել էի առաջին անգամ ցուցմունք տալ, բայց տեսա, որ այս դատարանում չկա իրավաբանություն, կա նպատակ ինձ երկար բանտում պահելու, ես էլ միացա այդ նպատակին, ես ոչ մեկից ոչ մի բան ոչ խնդրելու եմ, ոչ էլ խնդրելու եմ իմ իրավունքները պաշտպանել: Ի՞նչ կլիներ նորմալ իրավական պետությունում, երբ մեղադրյալը հայտարարում է, որ իր լայվը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է»:

Փաստացի ստացվում է, որ Մալյանի գործով միակ ապացույց հանդիսացող սկավառակը մոնտաժված է, հետևաբար` ապօրինի:

դիտվել է 1178 անգամ
Լրահոս
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան Զինվորական «Ուրալ»-ի վթարի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ Ղրղզստանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am