Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից
Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից՝ չնայած Մակրոնը ներկայանում է որպես Ուկրաինայի ամենամեծ պաշտպաններից
Նշվում է, որ այս տարվա առաջին երեք ամսին Ֆրանսիա ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումներն ավելի շատ են աճել, քան ԵՄ ցանկացած այլ երկիր։
«Չի կարող այնպես լինել, որ Ֆրանսիան մի կողմից ասի, որ մենք պետք է կոշտ լինենք Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ մեծ գումարներ վճարի նրանց»,- ասել է ԵՄ երկրներից մի դիվանագետ։