Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիրի տակ չի կանգնում, այլև մարդ է սպանում. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակած «փաստ N93-ը` «Նոր Հայաստան»-ի մասին» զեկույցում հայտարարեց. «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթը հարկ է համարում հիշեցնելու, որ այս ելույթից երեք ամիս առաջ՝ 04.02.2019 թվականին, համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի շարասյունը Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կոպտորեն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։

2020 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է, եւ մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթեւեկությունը այն փողոցներում, որոնցով պետք է անցնի Նիկոլ Փաշինյանի շարասյունը։

2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 18։05-ի սահմաններում, Երեւանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը, մասնավորապես՝ ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, որը գտնվում էր հղիության 8-րդ ամսում։

Այդ ժամանակ շարասյունը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Ազգային ժողով՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպման։ Վրաերթի ենթարկելուց հետո ավտոմեքենան մի պահ կանգնում է, այնուհետև շարունակում է ընթացքը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն, արդեն մահացած վիճակում։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց. ապրիլի 26-ին ձերբակալվեց վրաերթի ենթարկողը՝ ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար 51-ամյա Արամ Նավասարդյանը։ Ապրիլի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց։

Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի տեղաշարժի ժամանակ հետիոտնային անցումների երկու կողմերում մի շարք ոստիկաններ են կանգնում արգելելու համար քաղաքացիների տեղաշարժը:

Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլեւ մարդ է սպանում»:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am