Մարաղայի կոտորածի անպատժելիությունը սնել է ադրբեջանական հայատյացության համակարգը՝ հանգեցնելով ամբողջական ցեղասպանության. Արցախ Միություն

Արցախ Միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մարաղայի հայերի դաժանագույն կոտորածի 32-րդ տարելիցին վերստին արձանագրում ենք, որ այդ և բազմաթիվ այլ միջազգային հանցագործությունների անպատժելիությունը սնել է ադրբեջանական հայատյացության համակարգը՝ հիմք ստեղծելով հայ ժողովրդի հանդեպ նորանոր հանցագործությունների և Արցախի ժողովրդի ամբողջական ցեղասպանության համար:

1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրեցին հայ բնակչության կոտորած։

Ապրիլի 10-ի լուսադեմին ադրբեջանական ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ առանձնակի դաժանությամբ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։ Կոտորածի հետևանքով ավելի քան հիսուն քաղաքացիական անձ է զոհվել, տասնինն առ այսօր անհետ կորած է, ևս մի քանի տասնյակը գերեվարվել է և ենթարկվել բազմաթիվ կտտանքների:

Մարաղայի կոտորածը հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Հատկանշական է, որ այդ հանցագործությունն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման, ինչը լրացուցիչ կերպով ապացուցում է ադրբեջանական հայատյացության քաղաքականության համակարգային բնույթը:

Միջազգային անպատժելիության և խրախուսանքի պայմաններում այդ քաղաքականության դրսևորման գլխավոր օրինակները դարձան 2020թ. և 2023թ. թուրք-ադրբեջանական ագրեսիաներն ու բռնի տեղահանումները, որոնց միջոցով ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմն ավարտին հասցրեց Արցախի ժողովրդի ամբողջական ցեղասպանությունն ու հայրենազրկումը:

Նման հանցագործությունները չեն կարող անտեսվել ու մոռացվել ժամանակի ընթացքում, և վաղ թե ուշ հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ավելին, Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր Հայրենիք անհրաժեշտ պայման է ողջ տարածաշրջանում արդարություն և կայուն խաղաղություն ապահովելու համար:

Ակնկալում ենք, որ այդ բոլոր շղթայական հանցագործությունները պետք է քննության առարկա դառնան տարածաշրջանում խաղաղության ձգտող միջազգային հանրության կողմից՝ միևնույն ժամանակ ապահովելով Ադրբեջանում հայատյացության համակարգի ոչնչացումը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ հարցերը դնի բանակցային սեղանին և ձգտի միջազգային արդարության: Այլապես, հայ ժողովուրդը կանգնելու է նորանոր ողբերգությունների առջև»։

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am