Ինչու է Արևմուտքը խրախուսում կոռուպցիան, գավառապետությունը և ամբոխավարությունը Հայաստանում

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

Սա հատված էր Փաշինյան, Ֆոն դեռ Լայեն, Բլինքեն համատեղ հայտարարությունից։ Այդ հայտարարության մեջ այլ բաներ էլ կային գրված։ Եթե դրանք «թագմանենք» նորմալ լեզվով, ապա կստացվի հետևյալը՝ Արևմուտքն աչք է փակում Նիկոլ Փաշինյանի թալանչինական, հակաժողովրդավարական, ամբոխավարական ու գավառապետական կառավարման վրա, քանզի նա համաձայնել է Հայաստանը դարձնել հակառուսական ու հակաիրանական գործիք։ Ավելին՝ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունները տեղի են ունենում Արևմուտքի դրդմամբ կամ լուռ համաձայնությամբ։

Արևմուտքը հերթական անգամ ցույց է տալիս, որ ունի երկակի ստանդարտներ։ Եթե դատարանների շրջափակումը, բացահայտ թալանը, մեկ պատուհանի սկզբունքով առաջնորդվող կոռուպցիան, ընդդիմադիրների քաղաքական հետապնդումները, հովանավորչությունը, պետական կառավարման համակարգում խնամի–ծանոթ–բարեկամ մեխանիզմի ակտիվ կիրառումը, ժողովրդավարական նորմերի բռնաբարումը դրական գնահատականի են արժանանում Արևմուտքի կողմից, նշանակում է, որ նույն Արևմուտքին ժողովրդավարական արժեքների տարածումը Հայաստանում չի հետաքրքրում։ Ճիշտ այնպես, ինչպես աշխարհի տարբեր հետադիմական, բռնապետական երկրներում տեղի ունեցողը չի հետաքրքրում Արևմուտքին, քանզի այդ երկրները ծառայում են Արևմուտքին՝ իրենց երկրների շահերի հաշվին։

Արևմտյան/համամարդկային արժեքների տարածումը պետք է ՀՀ քաղաքացիներին հետաքրքրի։ Այդ արժեքների տարածումն, ի դեպ, չի նշանակում աշխարհաքաղաքական վեկտորի ընտրություն։ Դրանք տարբեր բաներ են։

Արևմուտքն ուզում է ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացել ու մեր երկիրը դարձնել երկրորդ Ուկրաինա։ Դրա անունը դրել են «Եվրաինտեգրացիա», բայց դա մեծագույն բլեֆ է։ Հայաստանի պարագայում «Եվրաինտեգրացիան» թրքահպատակեցումն է՝ վերացումը։ Ահա սրա՛ն է համաձայնել Նիկոլ Փաշինյանը՝ սեփական շահերի պաշտպանության ու թալանի հնարավորության դիմաց։ Դրա համար էլ Արևմուտքում ծափահարում են նրան ու Հայաստանի մահվան գին նշանակում 270 միլիոն եվրոն (ԱՄՆ–ն էլ ասում է՝ եթե որոշել եք մեզ համար մատաղացու գառ դառնալ, ապա մի 65 միլիոն էլ մեր կողմից)։ Իսկ թե ինչ են տվել կամ տալու Նիկոլին այս պետական հանցագործության համար, չի հայտարարվում։ Պողոսների ականջները չծանրաբեռնելու համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 492 անգամ
Լրահոս
Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am